Չհասկացա ինչու, բայց այդ օրը որոշեցի առանց կնոջս ասելու աշխատանքից շուտ տուն գալ․Ճանապարհին նույնիսկ ծաղիկներ գնեցի նրա համար։Այդ օրը որոշեցի շուտ գնալ տուն, ուրախացնել կնոջս, ծաղիկներ տանել․․․ Դուռը բացեցի իմ բանալիով։ Կինս չլսեց, այդ պահին լոգանք էր ընդունում։ Ես սկսեցի հանել կոշիկներս, երբ հանկարծ լսեցի․
—Վազգեն, կերել վերջա ցրե՞լ ես, սպասիր, հիմա կգամ, էլի կտամ․․․-լսեցի լոգա րանի կիսաբաց դռան հետևից։

Կարծես գլխիս եռման ջուր լցնեին․․․ ես Արմենն եմ։
—Կսպա նեմ նրան․․․ստոր կին․․․-առաջին բանն էր, որ մտա ծեցի՝ նախ քան վազեցի կնոջս մոտ։
—Արմեն, Արմեն, ի՞նչ ես անում, սպա սիր, դու հո խելագար չես․․․ սպասիր․․․
—Գլխիս կոտոշներ ես տնկել, տեսնու՞մ ես․․․ մեծ կոտոշներ․․․

—Այդ դու ես մեղավոր, մոտե ցար դռանը, ես էլ չգիտեի, բա ցեցի, հարվածեցի։ Ես ի՞նչ գիտեի, որ դու եկել ես։
—Ո՞վ է նա․․․ ցույց տուր հենց հիմա։
—Ո՞վ, ու՞մ մասին ես խոսում, — կնոջս աչքերը կլոր ացել էին զարմանքից։

—Ով որ նստած է խոհանոցում,— ասացի ու գլուխս թեքեցի դեպի այն կողմ, հանկարծ նկատեցի․․․ փոքր մոխրագույն կատու, որ վախեցած մտել էր մի անկյուն և մլավում։
Պարզվեց, կինս ընկերու հուց կատու էր նվեր ստացել և անունը Վազ գեն էր դրել, որոշել էր անա կնկալ անել․․․Ես ևս մի անգամ ձեռք տվեցի կոտոշս և հասկացա, որ երբեմն մենք ինքներս ենք դրանք տնկում մեր գլխին։
