Չգիտեմ, ի՞նչ անեմ սկեսուրիս հետ․․նա մեր գումարով կերակրում է նաև հարևանների երեխաներին․․․Մեր խոհանոցը կարծես հան-
րային ճաշարան լինի։Մենք բնակվում ենք Երևանում, սակայն գյուղում էլ տուն ունենք: Արդեն 2 տարի է, ինչ մեր երկու երեխաները
տատիկի՝ այսինքն սկեսուրիս հետ, ամառվա երկու ամիսներն այնտեղ են անցկացնում:

Ես ու ամուսինս չենք կարող այդքան երկար ժամանակով չգնալ աշխատանքի, բայց չենք էլ ուզում, որ երեխաներն ամբողջ ամառն
անցկացնեն համակարգչի ու հեռուստացույցի առաջ, ավելի լավ է մաքուր օդ շնչեն, վազվզեն, երեխաների հետ շփվեն:Մենք իսկա-
պես շատ-շատ ենք աշխատում, որ մեր աղջիկները ոչ մի բանի կարիք չունենան:Հետևաբար գիտենք ամեն ինչի գինը, քանի որ ոչինչ
մեզ հեշտությամբ չի հասնում:
Սկեսուրիս էլ վստահում եմ, պատասխանատու ու ուշադիր տատիկ է, երբեք երեխաներին քաղցած կամ կեղտոտ չի թողնի: Նա էլ է
ուրախանում, որ թոռների հետ ժամանակ անցկացնելու, նաև գյուղում հանգստանալու հնար ավորություն է ունենում: Մի խոսքով,
անցյալ ամառ նորից գյուղ ուղարկեցինք սկեսուրիս ու աղջիկներիս, ամեն անհրաժեշտ բան գնեցինք ու լցրեցինք սառնարանը: Ան-
ցավ 1 շաբաթ, սկեսուրիցս զանգ ստացանք, որ ամեն ինչ վերջացել է:

-Միս, նպարեղեն, ալյուր, ձեթ, յուղ…
Ու այսպես անվերջանալի ցանկ թվարկեց: Դե մենք էլ մտածեցինք,որ երեխաների ախորժակը մաքուր օդին լավացել է:Ամեն ինչ գնե-
ցինք, տարանք: Մի քանի օրից պատմությունը կրկնվեց: Չեմ բողոքում աղջիկներիս ախոր ժակից, բայց նրանք երբեք շատակեր չեն
եղել, ընդհակառակը, պատահել է, որ համոզել ենք, որ մինչև վերջ ուտեն:
Ինձ զարմացեցին նաև սկեսուրիս խոսքերն այն մասին, որ ինքը առավոտից երեկո գազօ ջախի առաջ է կանգնած: Մտածում էի, թե
երեք հոգով այդ ինչքան պիտի ուտեն:Ամեն ինչ պարզ դարձավ, երբ հերթական ան գամ մթերք գնեցինք ու հասանք գյուղ: Ամուսինս
խորոված պատրաստեց, ու երբ պատրաստվում էինք սեղանի մոտ նստել, սկեսուրս բարձր գոռաց.

-Երեխաներ, լվացեք ձեռքերն ու անցեք հաց ուտելու:
Ու երբ մեր աղջիկների հետ եկան նաև հարևանների 4 երեխաները, ես հասկացա, թե ում ենք այսքան ժամանակ կերակրել։ Հետա-
քրքիրն այն էր, որ ամեն մեկը արագ նստեց իր տեղը ու սկեսո ւրիս պարզեց դատարկ ափսեն, կարծես հենց այդպես էլ պիտի լիներ։
Երբ խոսեցինք սկեսուրիս հետ, բացատրեցինք,որ այդպես չի լինի, մենք չենք կարող 4 օտար երեխայի կերակրել ամեն օր, նա ասաց․
-Բա հո թոռներիս չեմ կանչելու, իսկ նրանց ոչ։
Դա էլ քիչ է, հետո այդ երեխաների ծնողները եկան նրանց հետևից, նստեցին, կերան, սուրճ խմեցին։ Լավ տեղավորվել են մեր հաշ-
վին․․․Սկեսուրս համարում է, որ ավելի լավ է ավել գումար ծախսել, քան թե փչացնել հարևանների հետ հարաբերությունները։ Բայց
չէ որ մենք չենք նեղանում ոչ մեկից նրա համար, որ մեր երեխաներն ամեն օր հաց չեն ուտում նրանց տանը։Հեսա շուտով ամառ է,
էլի նույն պատմությունն է լինելու։ Հիմիկվանից խոսում եմ սկեսուրիս հետ, բայց նա անկոտրում է, ասում է, որ դա է ճիշտը ու վերջ։
