Հայաստանը կարող է դառնալ առաջին երկրներից մեկը, որի հետ Ռուսաստանը կվերսկսի ավիաչվերթները։ Ռուսական իշխանությունները դիտարկում են ԱՊՀ ուղղություններով թռիչքները վերականգնելու հարցը, հայտնում է «Գազետան»։

Երկրի տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը հայտարարել է, որ ԱՊՀ երկրները (որոնց թվում է նաև Հայաստանը–խմբ.)համարվում են մոտակա արտերկիր,ինչի շնորհիվ այդերկրների հետ ավիահաղորդակցությունը կարող է բացվել ավելի շուտ։ Ժամկետներ նախարարը չի հայտնել։
Ռուսաստանը միջազգային ավիահաղորդակցությունը դադարեցրել է մարտի 27-ից՝ այլ երկրներից վարակը ներս չբերելու համար։ Այս ընթացքում ուղևորափոխադրման եզակի դեպքեր են թույլատրվել, մասնավորապես նաև Հայաստանի քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու համար։
