Լեռնային Ղարաբաղում հակամարտության փաստացի ավարտից մի քանի օր առաջ մի քանի ուկրաինացի զին-ծառայողներ շրջափակման մեջ են հայտնվել Արցախի բանակի զորքերի կողմից՝ ադրբեջանական բանակի նա-հանջի ժամանակ: 72 ժամվա ընթացքում հնարավոր կլիներ այդ շրջանը վերահսկողության տակ վերցնել, սա-կայն եռակողմ հուշագրի ստորագրման և ռազմական գործողությունների դադարեցման պատճառով չի հաջող-վել գերեվարել ուկրաինացի սպաներին:
Ըստ ռուսական տեղեկատվական ռեսուրսների տվյալների, Ղարաբաղում մարտական գործողություններին իս-կապես մասնակցել է Ուկրաինայից ժամանած շուրջ 2 տասնյակ զինծառայող, որոնք իրականացրել են հակա-օդային պաշտպանության միջոցների և ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների կառավարում, որոնք, ի դեպ, շատ կարևոր դեր են խաղացել այդ հակամարտության մեջ։

Ռուսական ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ 2020-ի նոյեմբերի 30-ին ուկրաինացի զինծառայողների համար Բա-քու պետք է ժամանի հատուկ ինքնաթիռ:«Ուկրաինայի զինված ուժերը գտնվել են Ադրբեջանում Արցախի դեմ պատերազմի ժամանակ։ Նոյեմբերի 30-ին Բաքվից հատուկ չվերթով Ուկրաինայի ԶՈՒ-ի մոտ 20 զինծառա-յող կվերադառնա Կիև: Այս մասին հայտնել է «Цибуля» թելեգրամ-ալիքը։ Ուկրաինացի զինվորականներն օգոս-տոսին մասնակցել են Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ զորավարժություններին՝ որպես դիտորդ, իսկ հետո ներկա են եղել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողություններին: Թե ինչ դեր են նրանք կատարել այդ պատերազմում, հայտնի չէ, սակայն, հիշեցնենք, որ ուկրաինական ավիաուղիներն օգտագործվել են Թուրքի-այից և Աֆղանստանից Բաքու զենք և ահաբեկիչներ տեղափոխելու համար»,- այս մասին հաղորդում է ռուսական «Инфотека24» թելեգրամ-ալիքը:
