«Հրապարակ»-ը գրում է. «Երեկ, կեսօրից սկսած՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ողջ հանրա-պետությունում անհնազանդության ակցիաներ տեղի ունեցան։ Իշխանությունը, պարզվում է, լրջորեն պատ-րաստվել էր այդ ակցիաներին․ ոստիկանական մեծաթիվ զորքերից բացի, ջարդարար բրիգադներ էին հանվել, որոնք ֆիզիկական բռնության միջոցով ցրում էին ցուցարարներին։

Արարատի մարզի Սուրենավան համայնքի Երևան-Երասխ միջպետական մայրուղին բացելու հոգսն իր վրա էր վերցրել «Իմ քայլի» պատգամավոր Սեդրակ Թևոնյանի հայրը՝ գործարար Ռազմիկ Թևոնյանը։ Նա և իր հրոսա-կախումբը, բառի բուն իմաստով, անցել էին ձեռնամարտի, որ բացեն փակված ճանապարհը։ Մեզ ասացին, որ Թևոնյանի երեկվա ծառայություններն անհատույց չեն մնա․ նա Արարատի մարզպետի թեկնածուն է։ Գարիկ Սարգսյանին Փաշինյանը վաղուց էր ուզում պաշտոնանկ անել։ Երեկ Թևոնյանն իր նշանակման մասին հարցին չպատասխանեց, բայց չհերքեց, որ անձամբ է ցույցը ցրել»:
