-Որդուս մի գրկեք, դուք վատ էներգետիկա ունեք, հեռու գնացեք նրանից,-ասաց հարսս ամուսնուս․․․

-Որդուս մի գրկեք, դուք վատ էներգետիկա ունեք, հեռու գնացեք նրանից,-ասաց հարսս ամուսնուս․․․Մեր կողքի տանը երիտասարդ
ընտանիք է ապրում: Ամուսիններ են ու 1 տարեկան երեխա: Վերջերս նրանց որդու ծննդյան օրն էր, ու մեզ նույնպես հրավիրել էին:
Այնտեղ այնպիսի տհաճ միջադեպի ականատես եղա, մինչև հիմա հիշում եմ այն խեղճ մարդու աչքերը:

Աննան ունի և ծնողներ, և սկեսուր ու սկեսրայր: Իր ծնողների հետ շատ մտերիմ է, հաճախ են հանդիպում, տեսնում եմ, որ տատիկն
ու պապիկը թոռնիկին իրենց տուն են տանում, երբեմն անգամ գիշերն են պահում: Բայց ահա ամուսնու ծնողների հետ նա գրեթե չի
շփվում: Ծննդյան տարեդարձին եկել էին երկու կողմի տատիկներն ու պապիկները: Տանն էին նշում, բայց հիանալի պատրաստվել
էին:

Քանի որ մոտ ենք ապրում, մենք առաջին էինք գնացել:Անիին օգնեցի սեղաններ գցել, դասավորել ամեն ինչ:Լավ խնջույք անելու տը-
րամադրություն ունեինք:Հետո եկան Արսենի՝Անիի ամուսնու ծնողները:Թոռան համար մեծ մեքենա էին նվեր բերել, որի մեջ երեխան
կարող է նստել ու վարել: Հետո էլ նկատեցի, որ սկեսուրը Անիին մի ծրար տվեց: Դատելով հարևանուհուս դեմքից, երբ նա խոհանո-
ցում բացեց ծրարը, փոքր գումար չէր:

Բայց հետո տեղի ունեցավ ամենատհաճ միջադեպը:Պապիկը մոտեցավ երեխային, որ գրկի, երբ հանկարծ Անին վազեց, քաշեց նրա
ձեռքից որդուն ու ասաց.

-ՁԵզ թույլ չեմ տալիս նրան գրկել:

-Ինչու՞, -շփոթված հարցրեց սկեսրայրը:

-Դուք վատ էներգետիկա ունեք:

Տղամարդը լուռ պտտվեց ու դուրս եկավ տնից, կինը վազեց հետևից: Բայց 15 րոպեից Արսենի մայրը միայնակ հետ եկավ: Կոտրված
սրտով պապիկը տուն էր գնացել…Հետո իմացա, որ այդ տղամարդը Արսենի խորթ հայրն է, սակայն հենց նա է 3 տարեկանից մեծա-
ցրել, դաստիրակել ու պահել նրան: Ուղղակի նա այդպես էլ չի կարողացել ընդունել խորթ հորը, քանի որ միշտ խանդել է նրան մոր
հանդեպ:

Իմ կարծիքով Անին շատ սխալ էր:Ինչ էլ որ լինի, չարժեր կողմնակի մարդկանց մոտ,այն էլ երեխայի ծննդյան օրը նման հարցեր պար-
զել:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика