Ովքե՞ր կարող են կանգնեցնել լայնածավալ պատերազմը տարածաշրջանում

Այսպես կոչված` միջազգային հանրությունը շարունակում է մտահոգություններ հայտնել և կոչերով հանդես գալ՝ Արցախում արդեն երկու շաբաթից ավել ծավալվող մարտական գործողությունների առիթով: ՄԱԿ-ի անվտան-գության խորհուրդը,որը կոչված է խաղաղություն ապահովել,կարծես,մոռացել է իր այդ բուն առաքելության մա-սին և բավարարվում է ոչինչ չասող, տրաֆարետային կոչերով:Նույնը կարելի է ասել մյուս միջազգային կառույց-ների մասին. ԵՄ-ն այսօր շարունակում է դիտորդի կարգավիճակում մնալ, ՆԱՏՕ-ն, որի անդամը այսօր զբաղ-ված է բացահայտ ահաբեկչությամբ, նույնպես լռում է և չի էլ փորձում սանձել Թուրքիային: Լռում է նաև ԱՄՆ-ն, միայն երեկ ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն լղոզված հայտարարություն արեց՝ Թուրքիայի այս պատերազմում ունեցած դերակատարության մասով: Ուշագրավ է,որ հենց Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն էր պատերազ-մական գործողությունների մեկնարկից մեկ-երկու օր առաջ իր քաղաքացիներին խորհուրդ տալիս զերծ մնալ Հայաստան այցելել՝ նշելով հատկապես այն տարածքները, որտեղ օրեր հետո թռչում էին թշնամու ԱԹՍ-ները: Գերմանիան,Մեծ Բրիտանիան,ՅՈւՆԻՍԵՖ-ը նույնպես բավարարվել են ոչինչ չասող մտահոգություններ արտա-հայտելով:

Միայն երեք երկիր է,որ այս օրերին գործուն քայլեր են իրականացրել՝օր առաջ պատերազմը դադարեցնելու ուղ-ղությամբ: Այս առումով առաջին հերթին հարկ է ընդգծել ՌԴ դերը, թե դիվանագիտական մակարդակում՝ ԱԳՆ ղեկավար Լավրովի միջնորդությամբ ընդունվեց հրադադարի մասին որոշումը, որը սակայն գործեց ընդամենը հինգ րոպե: Սակայն, Մոսկվան մինչ օրս էլ շարունակում է ակտիվ դիվանագիտական քայլեր գործադրել՝ իրավի-ճակի դեէսկալացիայի ուղղությամբ: Մյուս կողմից տեղեկություն է տարածվել, որ ռուսական զինված ուժերը հարված են հասցրել Սիրիայում տեղակայված ահաբեկիչների ճամբարներին, իսկ Թուրքիան, ինչպես գիտենք, հենց այնտեղից էր վարձու գրոհայիններ մատակարարում Ադրբեջան: Իհարկե, ռուսական կողմը ահաբեկչութ-յան վտանգի դեմ պայքարում է նաև իր շահերից ելնելով, քանի որ արդեն իսկ պարզ է Թուրքիայի նպատակը՝ իրավիճակը լարել նաև Հյուսիսային Կովկասում` այսպիսով ցնցելով նաև Ռուսաստանը:

Հաջորդ երկիրը, որը այս օրերին ջանքեր է գործադրում իրավիճակի կայունացման ուղղությամբ՝ դա հարևան Իրանն է: Իրանական կողմից հնչում են բավական հստակ մեսիջներ ուղղված թուրք-իսրայելական տանդեմին, և այդ մեսիջները կապված են իսրայելական զենքի մատակարարման և տարածաշրջանում իսրայելական գոր-ծոնի ամրապնդման հետ, ինչը Իրանը որևէ կերպ չի հանդուրժելու: Բացի այդ, Իրանի պետական լրատվամի-ջոցները բավական ակտիվ կերպով լուսաբանում են Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարութ-յունյանի ելույթները: Օրեր առաջ Իրանը իսրայելական ԱԹՍ էր ոչնչացրել, որը Արդբեջանի կողմից սխալմամբ հանգրանվել էր Իրանի հետ սահմանամերձ տարածքում: Իրականումՙ բնավ էլ պատահական չէր, որ Արայիկ Հարությունյանի՝ հակաահաբեկչական միասնական կենտրոն ստեղծելու առաջարկը ուղղված էր հենց ՌԴ-ին և Իրանին:

Երրորդ երկիրը, որը հակամարտության առաջին իսկ օրվանից ամենա բարձր մակարդակով հստակ դիրքորո-շում է հայտնել, Ֆրանսիան է: Նախագահի և արտգործնախարարի մակարդակով քաղաքական գնահատական է տրվել Թուրքիայի՝ տարածաշրջանում իրավիճակը ապակայունացնելու փորձերին: Բացի այդ, Ֆրանսիայի խորհրդարանը մոտ օրերս կքննարկի Արցախի անկախության ճանաչման հարցը, ինչը ինքնին մեծ ձեռբերում է հայկական կողմի համար:

աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика