Ողջ կյանքս նվիրեցի աշխատանքիս, չիմացա, թե որդիս ինչպես մեծացավ․ Հիմա նա ամուսնացել է, իր ընտանիքն ունի ու իմ հետ չի
շփվում․․․Չգիտեմ ինչ անեմ։Ադմինիստրատորի իմ աշխատանքի 30 տարին անցել է բոլոր հաճույքներով՝ հիանալի ճանապարհոր-
դություններ, մշտական ծանոթություններ նոր մարդկանց հետ, հանդիպումներ խելացի տղամարդկանց հետ։

Այս ժամանակն անցավ աննկատ, իսկ տանը՝ տղաս, մայրիկս և միշտ մի լավ ընթրիք էր սպասում։ Ց ավոք, երբեք չեմ մտածել, որ
կարող եմ փոխել իմ կյանքը՝ ժամանակ անցկացնել որդուս և մորս հետ, փոխել աշխատանքիս շրջանակը։ Ժամանակն է, որ ես մտա
ծեմ իմ կյանքի մասին։ Որդիս մեծացել է և նա արդեն ունի իր որդին և գեղեցիկ կին։ Ընկերուհիներս ամուսնացած են, երեխաներ ու
թոռներ ունեն։Բոլոր տոներին հավաքվում և ժամանակ ենք անցկացնում միասին։

Ցա վոք սր տի, ես ու տղաս չենք շփվում։ Այսքան տարի աշխատելով՝ ես երբեք չեմ նկատել, որ տղաս մեծացել է ու հեռացել ինձա-
նից։Տատիկի ուշադրությունը չէր հերիքում տղայիս, ես միշտ աշխատանքի էի, բայց նա ինձ ոչինչ չէր ասում, քանի որ շատ ամաչ-
կոտ էր։ Նա ինձ միշտ սպասում էր տանը և շատ էր սիրում։ Հիշում եմ իմ մանկությունը, երբ մայրս ինձ ու եղբորս շատ էր սիրում։
Նա էլ շատ տքնաջան աշխատում էր, բայց մեզ հետ էլ ժամանակ էր անցկացնում, որպեսզի չզգանք մեր հոր բացակայությունը։Իմ
տղան նույնպես մեծացել է առանց հոր։ Որդուս հայրը նույնիսկ չգիտի նրա գոյության մասին, իսկ որդիս երբեք չի խոսել, չի հարցրել
հոր մասին։ Նա շատ լավ հասկանում էր, որ եթե չկա, ուրեմն չի լինի։Ես հիշում և դասավորում եմ անցյալի պատկերները, որտեղ
տղաս փոքր էր:

Նա երբեք ոչինչ չէր պահանջում և քմահ աճ չէր, նոր խաղալիք չէր ուզում, նույնիսկ չգիտեր, որ կարելի է այլ կերպ ապրել։Եվ երբ նա
մեծացավ, հասկացավ, որ ես իր համար լավ մայր չեմ եղել։ Ես չեմ տվել ամենակարևորը: Մեր միջև անվս տահության և դժգոհութ-
յան պատ է աճել, և ես չգիտեմ, թե արդյոք կարող եմ ճե ղքել այդ պատը: Ինչու են մարդիկ գիտակցում իրենց սխալները, երբ արդեն
ուշ է: Կխոսեմ տղայիս հետ, կասեմ, որ հասկացել եմ իմ սխալը։ Ես վատ մայր էի, բայց ուզում եմ դառնալ հոգատար և ավելի լավ
տատիկ։
