Շուտով որդիս կդառնա 1 տարեկան․ Այնպիսի տպավորություն է, որ սա կանացի երջանկությանն է գրավականն է, բայց իրականում
ինձ զգում եմ՝ ինչպես դժոխքում․․․Ամուսինս ինձանից 10 տարով մեծ է:Ծանոթացել ենք համալսարանում,նա ասպիրանտ էր: Ի տար-
բերություն իմ հասակակիցների՝ նա լուրջ էր, կայացած, պատրաստ էր ընտանիք կազմելու:Մի տարի հանդիպելուց հետո՝ ամուսնա-
ցանք:

Ես ի սկբանե ասացի, որ դեռ չեմ ուզում երեխաներ, ապագայում անպայման կունենամ, բայց միայն համալսարանն ավարտելուց հե-
տո: Ասացի, որ չեմ ուզում այսքան վաղ տարիքից փակվել տանը և օրուգիշեր անցկացնել երեխայի հետ: Ամուսինս միայն ծիծաղեց
ասածիս վրա: Նա վստահեցրեց, որ ինձ հետ հավասար, եթե ոչ ավել, կօգնի երեխայի խնամքի հարցում, նրա հետ և կզբոսնի, և կկե-
րակրի, իսկ ես կկարողանամ սովորել:
2 ամիս անց իմացա, որ հղի եմ: Խուճապի մեջ էի, ամուսինս նորից հանգստացրեց ինձ, ասաց, որ ամեն ինչ լավ կլինի:Նա այնքան
անկեղծ էր խոսում, որ չէի կարող չվստահել նրան: Հղիության ընթացքում ինձ իսկապես երջանիկ էի զգում, ամուսինս նույնիսկ հա-
մաձայնվեց գալ պրոֆեսիոնալ ֆոտոսեսիայի, առանց դժգոհելու վճարեց դրա համար:

Համալսարանում տարեկետում վերցրեցի, մտածեցի, որ մինչև երեխան շատ փոքր լինի, տանը կպարապեմ, որ չմոռանամ անցած
նյութերը, իսկ հետո էլ 1-2 տարի անց կշարունակեմ սովորելը:Երեխայի ծնվելուց հետո ամեն ինչ փոխվեց: Ամուսինս բացարձակա-
պես ինձ չի օգնում, ոչ մի հարցում: Ամբողջ տան հոգսը, երեխան…ամեն ինչ ընկել է ուսերիս:
Ամուսինս նույնիսկ չի ուզում որդուն գրկել, ինձ էլ ասում է որ ոչ մի դժվար բան չկա, երեխան միայն ուտում է և քնում: Իսկ ինքն այս-
քան ժամանակ ոչ մի անգամ ոչ լողացրել է որդուն, ոչ էլ տակդիրը փոխել:Չեմ հիշում, երբ եմ վերջին անգամ գնացել ընկերուհիներիս
հետ, այլ ոչ թե երեխայի հետ զբոսնելու:

Ամուսինս ասում է, որ երեխային խնամելը կնոջ գործն է, իսկ ինքը կսպասի, մինչ որդին կմեծանա, և միայն այդ ժամանակ կզբաղվի
նրա դաստիրակությամբ:Սարսափելին այն է, որ ամուսինս սկսել է երեսով տալ, որ միայն ինքն է գումար վաստակում: Բայց չէ որ ես
հիմա չեմ կարող աշխատել:
Էլ ին՞չ ընտանիք ենք մենք, եթե որդուս հայր է պետք, ինձ էլ օգնություն, որ գոնե մի քիչ ազատ ժամանակ ունենամ: Որդուս սիրում
եմ, բայց ինձ համար իսկապես շատ դժվար է:
