Շենքի բնակիչները ամեն երեկո գետնի տակից լացի ձայներ էին լսում․․․Հատակը քանդելուց հետո ուղղակի կորցրեցին խոսելու ու-նակությունը։Բրազիլիայի շենքերից մեկում բնակիչներն անընդհատ բողոքում էին տարօրինակ լացի ձայնից: Սկզբում նրանք մտա-
ծում էին, թե ձայնը շենքի հեռավոր անկյուններից է գալիս: Սակայն հետո պարզ դարձավ, որ ձայն հանողը շենքի բնակիչ չէ:

Ավելին՝ ձայնը ավելի արտահայտիչ էր դառնում գիշերը,երբ շուրջ բոլորը լռություն էր տիրում:Բնակիչները կանչեցին շենքի պատաս-
խանատու մասնագետներին, որպեսզի վերջիններս պարզեն այդ հանելուկը:Երկար փնտրելուց հետո աշխատողներից մեկը կասկա-
ծեց, որ ձայները գետնի տակից են լսվում:Եվ նա ճիշտ էր․ հայտնաբերեցին խողովակ և հասկացան, որ ձայները հենց խողովակի մի-
ջից են:

Նրանք կտրեցին խողովակը և երբ աշխատակիցներից մեկը ձեռքը տարավ խողովակի մեջ, նա այնտեղից հանեց․․․Մի շա՜տ փոքրիկ
փիսիկի ձագուկ: Ձագուկը իր չափսերի համար պիտի որ նորածին լիներ:Փիսիկը, կարծես զգալով, որ իր փրկչի ձեռքերում է, կծկվեց
և սեղմվեց աշխատակցի ձեռքին ։ Բոլորը շո կի մեջ էին, նրանք և՛ արտասվում էին պահի հուզականությունից, և՛ ծափահարում էին
աշխատակիցներին:

Բոլորը մտածում էին՝ վերջ, բայց հանկարծ էլի ձայն լսվեց ներսից:Պարզվեց, որ փիսիկիները չորսն են:Փիսիկները ծնվել էին վերջերս
հենց շենքի տանիքին և չգիտես ինչպես ընկել էին անձրևատար խողովակի մեջ: Նրանց բախտը բերել էր, որ բնակիչները շուտ էին
լսել ձայները և արձագանքել: Փիսիկների փրկության մասին լուրը արագ տարածվեց ողջ թաղամասով և մարդիկ նրանց համար կաթ
և այլ մթերքներ բերեցին: Ահա, թե ինչպես մարդկային սրտացավությունը փրկեց փոքրիկների կյանքը:
