Շատերը ինձ կմեղադրեն, բայց անկախ իմ կամքից սիրահարվեցի թուրք երիտասարդի և․․․Իմ սիրո պատմությունը։Ես 18 տարեկան
էի, երբ առաջին անգամ մեկնեցի Թուրքիա: Մենք ընտանիքով գնացել էինք հանգստանալու: Դրանք իմ կյանքի ամենաանմոռաց և
տպավորիչ օրերն էին:Անկեղծ ասած, ինձ շատ դուր եկավ այդ երկիրը:
Չնայած ազգային պատկանելիությանը՝ շատ հյուրընկալ, կենսուրախ մարդիկ են այնտեղ ապրում: Ես ընկերացա մի խումբ ռեժիսյորո
ւսանողների հետ, ովքեր այնտեղ պրակտիկա էին անցնում:Նրանց հետ շփվում էինք ռուսերենով:Ուսանողների հետ գնում էի տար-
բեր միջոցառումների, զվարճանում, և թաքուն նախանձում նրանց ապրելակերպին:
Նրանց թիմի ամենահանգիստ և համեստ երիտասարդի անունը Ալի էր: Բոլորը խենթանում էին նրա համար:Բոլորը:Նա այնքան բա-
րի և հարգալից էր,որ անհնար էր չնկատել դա:Ալին սիրում էր երեխաներին և աշխատում մանկական ակումբում: Երեխաների հան-
դեպ սերը փոխադարձ էր:Մի օր ես նկատեցի, որ նա ինձ մի քիչ ուրիշ աչքով է նայում: Այդ հայացքը երբեք չեմ մոռանա…

Մեր հանգիստն ավարտվեց և մենք տուն վերադարձանք: Հետո սկսվեց մեր առօրյա կյանքը, դասեր, աշխատանք, տան հոգսեր…Ա-
լիի մասին այլևս չէի հիշում:5 տարի անց՝ համալսարանն ավարտելուց հետո, տուրիստական գործակալությունում աշխատանքի տե-
ղավորվեցի և ինձ բախտ վիճակվեց մեկնել Թուրքիա՝ գործուղման: Հյուրանոցում զգացի, որ ինչ-որ մեկն ուշադիր ինձ է նայում: Դա
Ալին էր: 5 տարի անց մենք կրկին հանդիպեցինք:
Սիրտս այնքան արագ էր զարկում…Պարզվեց, որ նա այդ հյուրանոցի մենեջերն է: Նա ինձ մի անգամից ճանաչել էր: Մոտեցավ, բա-
րևեց, և այդ պահից ամեն ինչ սկսվեց: Գործուղմանս ընթացքում ամեն օր հանդիպում էինք, բայց հետո ստիպված եղա տուն վերա-
դառնալ: 1 տարի անց նա ինքը եկավ ինձ տեսնելու, իսկ այդ ամբողջ ընթացքում շփվում էինք համացանցով:Ես այնքան ուրախ էի…
Մի օր էլ երեկոյան զբոսնելիս Ալին նայեց աչքերիս մեջ և հարցրեց.
—Անի, կամուսնանաս ինձ հետ:

Ես նման բան չէի սպասում…Չգիտեմ ինչպես նկարագրեմ զգացմունքներս, որ ապրեցի այդ պահին: Բնականաբար, համաձայնվեցի
և ամուր գրկեցի նրան:Հայրս ու մայրս դեմ էին:
—Արգելում եմ հանդիպել նրա հետ…-հենց սա լսեցի հորիցս, երբ պատմեցի Ալիի մասին:
Ես ուղղակի փախա տանից… Ալիի ձեռքից բռնած… երբ հասա Թուրքիա՝ սիրելիիս տուն, զանգեցի ծնողներիս, իսկ նրանք ասացին,
որ իրենց մասին կարող եմ մոռանալ։ Ալիի ծնողներն ինձ հարազատ դարձան:Արդեն մի քանի տարի համերաշխ ապրում ենք մի տան
մեջ, մեծացնում ենք մեր դստերը:Կարոտում եմ ծնողներիս, բայց նրանք իսկապես ջնջել են ինձ իրենց կյանքից:
