Շпւշիի շրջшնի Հին Շեն գյпւղը шյս պшհին шդրբեջшնшկшն շրջшփшկմшն մեջ է, բնшկիչները գյпւղпւմ են. հшմшյնքի ղեկшվшր

Շուշիի շրջանի Հին շեն գյուղը ադրբեջանական շրջափակման մեջ է: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ համայն-քի ղեկավար Սամվել Սարգսյանից:Սամվել Սարգսյանը նշեց, որ գյուղի բնակչները հիմա գյուղում են, անվտան-գությունն ապահովվում է:

Հարցին, թե ինչ տեղեկություն կա գյուղը հանձնելու կամ չհանձնելու մասին, Սարգսյանը պատասխանեց.

«Գնացեք, Նիկոլ Փաշինյանին հարցրեք»:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տե-ղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

Փաստաթղթով՝ հանձնվող տարածքների մեջ Հին Շենը չի եղել և ըստ ռուս խաղաղապահների քարտեզի՝ այն ի սկզբանե նրանց վերահոսկողության գոտու մեջ էր նշվում:

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика