Այսօր ամբողջ օրը՝ վաղ առավոտից, Ադրբեջանի ԶՈՒ-երը ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները:Մարտերի ինտենսիվությունը շատ բարձր չի եղել,սակայն որոշ ուղղութ-յուններում ընթացել են ինտենսիվ հարձակողական գործողություններ, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
«Մասնավորապես, կենտրոնական ուղղությամբ՝ մեկ-երկու դիրքի վրա նետելով մեծաքանակ հետևակ և զրա-հատեխնիկա, օգտագործելով հրետանին՝ ընդ որում միաժամանակ հրետակոծելով Մարտունի քաղաքը, Ադր-բեջանի ԶՈՒ-երին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում, որոշակի դիրքային փոփոխութուններ:

Դրան հակառակ՝ հարավային և հարավ-արևելյան առանձին օջախներում մեր զորքերը կարողացել են հակա-ռակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել առաջխաղացում:Ընդհանուր առմամբ, մարտերը հիմա էլ շարունակվում են: Դրանք մեծ ինտենսիվություն չունեն, սակայն զորատեսակային և զինատեսակային առումով կիրառվում են բավականին շատ զենքեր և զինատեսակներ», — ասաց բանախոսը:
