Նոր մայրացած աղջիկը պարբերաբար տարօրինակ կանացի ձայներ էր լսում վերևի հարևանի տանից․ Պարզվեց նրա ընկերը․․․

Նոր մայրացած աղջիկը պարբերաբար տարօրինակ կանացի ձայներ էր լսում վերևի հարևանի տանից․ Պարզվեց նրա ընկերը․․․Լոն-
դոնի արևմտյան հատվածի բնակիչ, 24-ամյա Դանիելա Դևիսը ծանոթանում է Շեյն Մորիսի հետ։ Այդ ժամանակ աղջիկը վարսահար-
դար էր աշխատում, իսկ Շեյնն օրերն անցկացնում էր ընկերների հետ կամ հեռուստացույցի առաջ նստած։

Առաջին կես տարին ամեն ինչ կատարյալ էր, բայց երբ զույգը սկսեց միասին ապրել, Դանիելան սկսեց կասկածել, որ Շեյնն իրեն դա-
վաճանում է։ Շեյնն իր հեռախոսը տանը չէր թողնում, բայց երբ Դանիելան սկսում էր խոսել դրա մասին, ընկերուհուն խիստ կասկա-
ծամիտ էր անվանում։Վերևի հարևանուհին Դանիելային ասաց, որ Շեյնը նրան վատ ամուսին կլինի։

«Ծիծաղելի էր նրանից այդ խոսքերը լսելը, որով հետև նա ու Շեյնը մտերմացել էին,- հիշում է Դանեիլան։- Շեյնն անընդհատ վազում
էր նրա տուն՝ ծխախոտ վերցնելու ու մի կես ժամ բացակայում էր։ Բայց նա էդպիսին էր։ Գնում էր խանութ ու միայն մի քանի ժամից
էր տուն գալիս և ամեն անգամ արդար ացում էր գտնում»։

«Ես ուզում էի հավատալ նրան, բայց ինչ-որ բան անհանգս ացնում էր ինձ»,- շարունակում է Դանիելան։

Մոտավորապես այդ նույն ժամանակ Դանիելան սկսեց իրեն վատ զգալ։ Շուտով պարզվեց՝ նա հղի է։ Բայց դա երկար չտևեց․ Դանի-
ելան վիժեց։ Զույգը չէր հանձնվում՝ ձգտելով երկրորդ անգամ հղիանալ։ Եվ Դանիելան դարձյալ հղիացավ։Շեյնը, սակայն, սովորութ-
յան համաձայն սկսեց գիշերվա կեսին անհետանալ։Ի վերջո փեսացուին պատին դեմ տալով՝Դանիելան սարսափելի ճշմարտությունն
իմացավ նրանից։

Շեյնը խոստովանեց, որ դավաճանել է Դանիելային երկու կանանց հետ։ Աղջիկը որոշեց տեղափոխվել մոր տուն և երկու օր անց հե-
տաքրքրասիրությունից դրդված նայեց Շեյնի Facebook-յան հաղորդագրությունները, քանի որ գիտեր նրա ծածկաբառը։Տեսածը ցն-
ցեց Դանիելային․ փաստորեն Շեյնը շարունակում էր իրեն դավաճանել տասնյակ կանանց հետ, այդ թվում՝ վերևի հարևանուհու։

Գազազած Դանիելան որոշում է վրեժ լուծել։ Նա Շեյնի՝ սիրային հաղորդագությունների սքրինշոթները դնում է նրա պատին՝ տեղե-
կությունը մատչելի դարձնելով նրա ընկերների ու ընտանիքի անդամների համար։Դրանից հետո շատ մարդիկ զանգեցին Դանիելա-
յին։ Զանգողների թվում էր նաև Շեյնը, որը հույսը չէր կտրում, որ կվերականգնի հարսանցուի հետ հարաբերությունները։ Ի վերջո
Դանիելան ստիպված եղավ դատարանի որոշում կորզել, որով Շեյնին արգելվում էր մոտենալ իրեն։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика