Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը «ՌԻԱ նովոստի»-ին հաստատել է Արցախի օդանավա-կայանի մոտալուտ բացման լուրը, սակայն ժամկետները չի նշել:Ստեփանակերտի մերձակայքում գտնվող օդա-նավակայանը կառուցվել է 1974 թվականին: Թռիչքների մեծ մասը դեպի Երևան և Բաքու էին՝ գրում է գործա-կալությունը։

90-ականների սկզբին՝ ղարաբաղյան հակամարտության տարիներին, օդանավակայանը ծառայում էր ռազմա-կան կարիքների համար: Հետո այն չի շահագործվել:Վերակառուցումից հետո՝ արդեն 2012-ին, օդանավակա-յանը տեխնիկապես պատրաստ էր շահագործման, սակայն Բաքուն զգուշացրել էր, որ թռիչքները դեպի Ստե-փանակերտ կդիտարկի որպես Ադրբեջանի օդային տարածքի խախտում, և չէր բացառել, որ կստիպի ինքնա-թիռներին վայրէջք կատարել:
Օդանավակայանից կանոնավոր քաղաքացիական օդային հաղորդակցություն չկար:Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ռազմական հոս-պիտալի մոդուլներ է տեղակայել Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում. այն բժշկական օգնություն կտրամադրի ինչպես խաղաղապահ զորքերի աշխատակիցներին, այնպես էլ արցախցիներին:
