Նշվել է կյանքում հաջողության հասնելու՝ բնավորության ամենակարևոր գիծը…Ահա, թե որն է այն։Կյանքում հաջողության հասնելու համար կարևոր է ոչ այնքան խելքը, որքան ինքնակարգապահությունը, վստահ է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալս արանի կրթության և մանկավարժության հոգեբանության ամբիոնի վարիչ, Ռուսաստանի կրթության ակադեմիայի ակադեմիկոս Ալեքսանդր Վերաքսան:

Gazeta.ru-ին տված հարցազրույցում նա պատմել է, թե ինչու է բնավորության այս գիծն անվանել գլխավոր նրանց համար, ովքեր ցա նկանում են ինչ-որ բանի հասնել։Վերաքսան վստահեցրել է, որ հաջողակ մարդը պետք է ոչ միայն խելացի լինի, այլ նաև ունենա ինք նակարգավորման բարձր մակարդակ՝ ինքնակարգապահություն։

Հենց դա է ցույց տալիս, թե որքանով է նա կարողանում կառավարել իր ռեսուրսները։ Ըստ ակադեմիկոսի՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ բարձր ինտելեկտով մարդը կյանքում միշտ չէ, որ հաջողության է հասնում։ Դա պայմանավորված է նրանով, որ ոչ բոլորը կարող են ժամանակին արձագանքել կյանքի փոփոխություններին:

Ըստ Վերաքսայի՝ սպորտն ինքնակարգապահությունը զարգացնելու լավագույն միջոցն է։ Մարմինն առաջին բանն է, որ մարդը կար ող է կառավարել, իսկ ինքնազարգացումը պետք է անել մանկուց։
