Նյութափոխանակությունը լավացնող միջոց

Հայտնի է, որ չգիրանալու, կազմվածքը պահպանելու առաջնային պայմաններից մեկը օրգանիզմում նյութափոխանակությունը կարգավորելն է:

Բրիտանացի գիտնականները պարզել են, որ նյութափոխանակությունը կարելի է լավացնել, եթե հետևեք այս 5 պարզագույն «կանոններին»:

1. Հաճախ կերեք պրոտեիններ քիչ պարունակող բանջարեղեն (սպանախ, կաղամբ և այլն): Միևնույն ժամանակ սննդակարգում պետք է լինեն նաև քաղցը հագեցնող սննդամթերքներ` հավի, հնդկահավի միս, ձու, ձկնեղեն և ծովամթերք:

2. Հետևեք, որպեսզի շաքարի մակարդակն արյան մեջ չգերազանցի նորման: Շատ դժվար է նիհարել, երբ շաքարի մակարդակն արյան մեջ բարձր է: Հրաժարվեք գազավորված քաղցր ըմպելիքներից, սահմանափակեք քաղցրեղենը:

3. Ամենօրյա սննդակարգ ներառեք կծվահամ համեմունքներ (սև, կարմիր պղպեղ, իմբիր, չաման և այլն) և ցիտրուսներ (հատկապես` կիտրոն):

4. Ամեն օր կանաչ թեյ խմեք: Այն մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ և այլ օգտակար նյութեր է պարունակում, որոնք նպաստում են մարսողության լավացմանն ու կարագավորում նյութափոխանակությունը:

5. Ուտելիս դանդաղ ծամեք:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика