Նկատեցի անծանոթ ճանապարհով քայլող կնոջս ու որոշեցի հետևել նրան․․․Նման բան ես չէի սպասում

Նկատեցի անծանոթ ճանապարհով քայլող կնոջս ու որոշեցի հետևել նրան․․․Նման բան ես չէի սպասում։Այս պատմությունը տեղի
է ունեցել մոտ 20 տարի առաջ։ Ես լիովին գոհ էի իմ կյանքից, ունեի գեղ եցկուհի կին, երկու հր աշք առողջ երեխաներ, սիրելի աշխա-
տանք, ոչ մի բանի պակաս չունեինք, էլ ինչ է պետք մարդուն երջանիկ լինելու համար։

Ինձ թվում էր, որ ես բոլորովին խանդոտ չեմ։ Մասնագիտությամբ վարորդ եմ, ուր ասես, որ չեմ եղել, տանից բացակայել եմ օրեր շա-
րունակ,բայց երբեք չեմ խանդել կնոջս և կասկածներ չեմ ունեցել։Ուղևորություններից մեկն ինձ համար եղավ ճակատագրական։ Ես
ենթարկվեցի ավտովթարի, մեքենաս գլորվեց ձորը․․․ես հրաշքով ողջ մնացի։ Դրանից հետո շատ երկար բուժվեցի, բայց տրավմանե-
րը ինձ թուլացրել էին։

Երբ վերջապես վերադարձա տուն, զգացի, որ կինս իմ հանդեպ սառել է, ինձ թվում էր, դա խղճահարությունից է։Տնօրենս ինձ ավելի
թեթև աշխատանք տվեց։ Տեսնում էր, որ մի քիչ քայլում եմ, մոտս հևոց է սկսվում։ Մի օր էլ ինձ շատ վատ զգացի, խնդրեցի շուտ գը-
նալ տուն։ Հասա շենքի մոտ, տեսնում եմ կինս տանից դուրս է եկել միայնակ և ուրախ քայլում է ինձ անծանոթ ուղղությամբ։

Այնքան տխրեցի,վստահ էի,որ սիրեկան ունի․․․մի վարկյանում հազարավոր մտքեր անցան գլխումս․մինչև առողջ ես, պետք ես, լավն
ես, հենց թուլացար, արդեն դավաճանում են․․․Մի կերպ զսպելով ինձ՝ որոշ եցի հետևել կնոջս։ Նաև բացահ այտեցի, որ սարսափելի
խանդոտ եմ։Զգույշ քայլում եմ նրա հետևից, իսկ ներսումս ամեն ինչ եռում է։ Մեկ էլ տեսնում եմ, որ կինս կանգ առավ եկեղեցու դի-
մաց, խաչակնքվեց և ներս մտավ։

Ես էլ աննկատ մտա, թաքնվեցի պատի հետևում։ Հանկարծ լսում եմ, որ նա մոմ վառելու ընթացքում կիսաձայն աղոթում է, Աստծուց
առողջություն է խնդրում․․․ինձ համար։ Երդվում եմ, ես այդ պահին պատրաստ էի ամոթից մտնել գետինը։Այլևս չդիմացա․․․մոտեցա
կնոջս և ամուր գրկեցի․․․տեսնում եմ, աչքերից արցունքներ են հոսում։

Ամբողջ ճանապարհին ներողություն էի խնդրում, որ նման բան է անցել մտքովս, իսկ կինս ներեց․․․նա ինձ միշտ ներում է։ Չեմ ասի,
որ դրանից հետո մեզ մոտ միշտ հարթ է եղել ամեն ինչ․ եղել են վեճեր, եղել են նաև ուրախ օրեր։ Բայց մենք մնացել ենք անբաժան և
հավատարիմ։

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика