Նախկին ամուսնուս նոր կինը դստերս համար թանկ նվերներ է գնում,իսկ ես այդպիսի հնարավորություն չունեմ․․․Չգիտեմ ինչ անեմ
Ես ու ամուսինս բաժանվեցինք 2 տարի առաջ՝ 15 տարվա ամուսնական կյանքից հետո, այն էլ առանց սկան դալների: Աղջիկս (այն
ժամանակ նա 11 տարեկան էր), ըստ փաստաթղթերի, մնաց ինձ հետ, բայց ցանկության դեպքում կարող է գնալ հոր մոտ: Ամուսնա-
լուծությունից հետո ես ծանր վիճակում էի և նոր հարաբերություններ չսկսեցի։

Իսկ նախկին ամուսինս 1,5 տարի անց կրկին ամուսնացավ։Նրա կինը իրենից փոքր է 15 տարով։ Ինքը շատ մոդայիկ է և ժամանա-
կակից, իսկ դուստրս անմիջապես սկսեց կապվել նրա հետ։ Միասին գնում են տարբեր խանութներ և սրճարաններ։ Նրանք միասին
զվարճանում են և աղջիկս բնակաաբար իրեն ավելի լավ է զգում, քանի որ ինձ հետ ձանձրալի է և ես նրան նման կյանքով չեմ կարո-
ղանում ապահովել։

Ճիշտ է ես աշխատում եմ, բայց իմ աշխատավարձը երբեմն չի հերիքում։ Ամո ւսինս վճարում է ալիմենտ, որը ծախսվում է դստերս
կարիքների համար։ Վերջերս էլ հոր տնից գալով աղջ իկս իր հետ բերում է կամ նոր բրենդային հա գուստ, կամ ինչ-որ զարդեր։ Ես
երբեք փող չէի ծախսի նման բաների վրա։ Պարզ է, թե ով է գնում այդ իրերը։

Իսկ Նոր տարվա համար նրան iPhone նվիրեցին։Նախկին ամուսնուս ասացի, որ պետք չէ երեխային այդքան թանկարժեք նվերներ
տալ, նա ասաց, որ սա իր կնոջ գումարն է, և նա դա ծախսում է այնպես, ինչպես ցանկա նում է: Այս իրավիճակը զայրացնում է ինձ.
Ես տեսնում եմ, որ այդ կինը ձեռք է բերել դստերս վստահությունը, թեև չգիտեմ, թե ինչու է դա նրան պետք: Երբ նա երեխա ունենա,
այլևս իմ աղջկա կարիքը չի զգա, նվերները կվերջանան, իսկ ես չեմ կարող նման կյանք ապահովել աղջկաս համար: Չգիտեմ, թե ինչ
անեմ։
