Մոտ կես տարի ամիս առաջ համացանցում մի պատմություն կարդացի․․․Երբեք մտքովս չէր անցնի, որ այն ամիսներ անց կարող է
երեխայիս կյանքը փրկել։Գրեթե կես տարի առաջ,մի պատմություն կարդացի,թե ինչպես մի տղամարդ,երեխա ժամանակ նայած հա-
ղորդման օգնությամբ, փրկել է իր երեխայի կյանքը, որը կեղծ կրուպից ուղղակի կխեղդվեր,եթե հայրը չհիշեր այդ հաղորդման ժա-
մանակ տված խորհուրդը:

Այս գիշեր այդ պատմությունը փրկեց նաև իմ տղայի կյանքը:Գիշերն արթնացա երեխայիս ահավոր հազից,վազեցի մանկական սեն-
յակ և ականատես եղա,թե ինչպես է նա ուղղակի շնչահեղձ լինում սպազմից:Ակամայից հիշելով այդ պատմությունը,երեխայիս ան-
միջապես վերցրի ու վազեցի լոգարան:

Այնտեղ հնարավորին չափ բացեցի տաք ջուրը ու մենք միասին սկսեցինք վերականգնել մեր շնչառությունը:Կարևորն այն էր ,որ օդը
հագեցած լիներ ջրային գոլորշիներով:Շտապ օգնությունն եկավ 15 րոպե հետո,երբ նրանք տեղ հաս ան, տղաս արդեն շատ թե քիչ
շնչում էր:
Հիշելով այն տղամարդու պատմությունը, ես փրկեցի իմ փոքրիկի կյանքը:Թող ,որ իմ պատմությունը նույնպես օգնի ինչ որ մեկին՝ իր
դժվար պահին:
