1or.am-ի աղբյուրների համաձայն` մարզերից Երևան տանող բոլոր միջպետական ճանապարհներին իրակա-նացվում է ուժեղացված հսկողություն և մայրաքաղաք ուղևորվող բոլոր մեքենաները մանրակրկիտ ստուգման են ենթարկվում: Բացի այդ, վարորդներից և ուղևորներից հետաքրքրվում են, թե ինչ նպատակով են մայրաքա-ղաք գնում և երբ են պատրաստվում վերադառնալ:
Ամենայն հավանականությամբ՝ Փաշինյանն անվտանգության լուրջ խնդիր ունի, քանի որ պաշտոնական Մոսկ-վան այլևս իր ձեռքերը լվացել է նրանից և հասկացրել է, որ Արցախյան կոնֆլիկտն արդեն իսկ ավարտված կա-րելի է համարել և իրենք այլևս չեն պատրաստվում սատարել Փաշինյանի կամակորությունները:

Ստացվում է, որ ՀՀ վարչապետը հասկացել է որ մնացել է մենակ և իր անվտանգության միակ հենարանը ուժա-յին կառույցներն են, որոնց միջոցով փորձում է ոչ միայն սեփական դիրքերը շարունակել պահպանել, այլև երկ-րում հարաբերական կայունություն ապահովել: Մեր տեղեկություններով՝ ուժեղացված հսկողություն է իրակա-նացվում նաև կառավարական ամառանոցում, որտեղ յուրաքանչյուր 20 մետրի վրա ոստիկանական ուժերը հսկում են Փաշինյանի անվտանգությունը:
Այս ամենը խոսում է այն մասին, որ, այնուամենայնիվ, երկրում ինչ-ինչ խմորումներ կան, և ամեն վայրկյան կա-րող է իրավիճակը դուրս գալ վերահսկողությունից: Ուստի Փաշինյանը որոշել է մոբիլիզացնել բոլոր ուժերը ոչ միայն սեփական կաշին փրկելու, այլև իր պաշտոնավարման ժամկետը երկարաձգելու համար:
