Մի օր որդիս հարցրեց, թե քանի տարեկանում եմ իրեն ունեցել․ Կարկամեցի, չգիտեի ինչ ասեմ․․․Իսկ ես ամաչում էի իմ տարիքից

Մի օր որդիս հարցրեց, թե քանի տարեկանում եմ իրեն ունեցել․ Կարկամեցի, չգիտեի ինչ ասեմ․․․Իսկ ես ամաչում էի իմ տարիքից։Իմ
երկու աղջիկները արդեն բավականին մեծ էին, 8 և 9 դասարաններում էին սովորում, երբ սկսեցի պարբերաբար ինձ վատ զգալ։

Որպեսզի պարզեմ վատացած իմ ինքնազգացողության պատճառը, գնացի մեր ընտանեկան բժիշկի մոտ։ Ինչ ասես ակնկալում էի
լսել, կարծում էի, որ լուրջ հիվանդ եմ։ Սակայն փոխարենն ինձ ասացին, որ հղի եմ։Այդպես բավականին մեծ տարիքում ունեցա որ-
դուս։ Նրան տվեցինք Ալեն անունը։ Մեր ընտանիքի համար շատ մեծ ուրախալի իրադարձություն էր։

Որդուս լույս աշխարհ գալը որքան անսպասելի էր, այդքան էլ երկար սպասված։Ով կմտածեր, որ 41 տարեկանում նորից կմայրա-
նամ։Տղաս շատ բարի, հոգատար, կենսուրախ երեխա է։ Մենք պաշտում ենք նրան։ Միայն թե երբեմն ամաչում եմ իմ տարիքից, դա
ինձ համար մի քիչ ցավոտ հարց է։

Վերջերս էլ 6-ամյա որդիս հարցրեց․

-Մամ, իսկ դու քանի տարեկան էիր, երբ ես ծնվեցի։

Մի քիչ լարվեցի նրա հարցից։

-41, տղաս, իսկ ինչու՞ ես հարցնում։

-Վայ, ինչպիսի խայտառակություն․․․

-Այսինքն․․․ Ի՞նչ է պատահել։

Ալենը նայեց ինձ իր քնքուշ մեծ աչուկներով ու ասաց․

-Միայն մտածիր, թե քանի տարի ես ապրել՝ առանց ինձ ճանաչելու․․․ Ահավոր է․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика