Մի քանի օր շարունակ ամուսինս սկսեց ինձ անհարգալից վերաբերվել․ Որոշեցի նրան պատժել․․․Այնպիսի դաս տվեցի, որ հիշի ամ-
բողջ կյանքում։Ամուսնուս հետ ապրում եմ արդեն 6 տարի: Նա շատ հպարտ է: Երբ մենք վիճում ենք, նա երբեք առաջինը չի սկսում
խոսել: Միշտ առաջինը ես եմ հաշտվելու փորձեր անում:

Վերջերս նկատեցի, որ նա սկսել է ինձ անհարգալից մոտենալ:Սկզբում ուշադրություն չէի դարձնում, սակայն շուտով դա սկսեց ինձ
բարկացնել:Երկուսս էլ աշխատում ենք: Իմ աշխատավարձն ավելի քիչ է, սակայն ամբողջ աշխատածս ծախսում են տան վրա, չեմ
հիշում, թե երբ եմ վերջին անգամ ինձ համար ինչ-որ նոր բան գնել:
Արդյունքում որոշեցի պատժել նրան:Ես հայտնեցի ամուսնուս,որ այս պահից սկսած կապրենք տարբեր սենյակներում: Ամուսնալուծ-
վել չէի պատրաստվում, սակայն այսպես էլ չէր կարող շարունակվել:Այդպես տևեց երկու շաբաթ: Նա ապրում էր ննջասենյակում, ես՝
հյուրասենյակում: Պատրաստում էինք առանձին և ուտում նույնպես առանձին: Ես այլևս չէի լվանում նրա հագուստը և փորձում էի
ընդհանրապես չխոսել նրա հետ:

Հանգստյան օրերին գնացի ընկերուհուս հետ զբոսնելու և ինձ նոր հագուստ գնեցի: Ամեն ինչ շատ լավ էր, բայց ոչ ամուսնուս մոտ:
Նա արդեն 5-6 օր միևնույն հագուստով էր գնում աշխատանքի, չէր լվանում իր ափսեները: Առավոտյան չէր կարողանում լոգանք ըն-
դունել, քանի որ ինքն իր համար նախաճաշ էր պատրաստում:
Իսկ ես նայում էի այդ ամենին և հասկանում, որ կինն իր համար կարող է և աշխատել, և ապրել:Ի վերջո, ամուսինս առաջինը ներո-
ղություն խնդրեց: Ես ասացի, որ կմտածեմ:Այժմ նա անճանաչելի է դարձել, ինձ օգնում է տան գործերն անել: Այնպես որ, սիրելի կա-
նայք, դաստիրակեք ձեր ամուսիններին, որ նրանք սովորեն ձեզ գնահատել:
