Մի քանի օր առաջ և՛ մորս, և՛ սկեուրիս ծննդյան օրն էր․ Ես չկարողացա գնալ մորս ծնունդին, քանի որ գնալու էի սկեսուրս խնջույքին, իսկ մայրս դրա համար նեղացավ ինձանից․․․

Մի քանի օր առաջ և՛ մորս,և՛ սկեուրիս ծննդյան օրն էր․Ես չկարողացա գնալ մորս ծնունդին,քանի որ գնալու էի սկեսուրս խնջույքին,
իսկ մայրս դրա համար նեղացավ ինձանից․․․Անցյալ շաբաթ տոնում էինք սկեսուրիս ծննդյան օրը: Նրան մեր ընտանիքի կողմից մուլ-
տիեփիչ նվիրեցինք, որի մասին սկեսուրս վաղուց էր երազում: Իսկ մայրիկս նեղացավ, որ իրեն շնորհավորելու էի գնացել միայն հա-
ջորդ օրը:

Մայրիկս չի ուզում ընդունել,բայց իմ ու նրա հարաբերություններն իսկապես բարդ են:Սկեսուրիս հետ ավելի մտերիմ ու ջերմ եմ,քան
նրա:Մանուկ հասակում շատ էի զգում մորս ուշադրության կարիքը,բայց ստիպված եմ եղել սովորել ապրել առանց դրա, առանց մայ-
րական օգնության ու աջակցության:Նա միշտ ինձանից ավելի կարևոր գործեր ուներ, և մորս դաստիրակությունը կայանում էր հետ-
ևյալում.

երեկոյան ստուգում էր դասերս և բարկանում, եթե որևէ գործ չէի արել:Իմ ոչ մի հանդեսին, մրցույթին մայրս ներկա չի եղել: Միակ
պաշտպանս տատիկս էր, բայց նա վաղուց չկա:Համալսարան չկարողացա ընդունվել անվճար ուսուցման, և մայրս հրաժարվեց վճա-
րել վարձս: Ստիպված եղա դպրոցից հետո 1 տարի աշխատել, գումար հավաքել, որ կարողանամ վճարել առաջին կուրսի վարձը:

Հետո աշխատում էի երեկոյան ժամերին, որպեսզի երկրորդ կուրսի վարձը հավաքեմ:Երկրորդ կուրսի երկրորդ կիսամյակում ծանո-
թացա ապագա ամուսնուս հետ: Մենք շատ քիչ էինք հանդիպում, երբ նա տարավ ինձ իրենց տուն՝ ծնողների հետ ծանոթացնելու:
Ես այդ օրը առաջին անգամ զգացի, թե ինչ է նշանակում ընտանեկան ջերմություն: Սկեսուրս ինձ գրկաբաց ընդունեց:

Նա ինձ հաճախ էր զանգում, կանչում իրենց տուն, մինչ ընկերս աշխատանքի էր: Ինձ իր պատրաստած համեղ ուտեստներից էր
հյուրասիրում, զրուցում էինք, կիսվում, պատմում: Նրա հետ այնքան լավ էր. կարծես հարազատ մայրս լիներ:Արդեն 6 տարի է, ինչ
ամուսնացած եմ: Թեպետ ամուսնուս ծնողներից առանձին ենք ապրում, միևնույնն է, շատ մտերիմ ենք, հաճախ ենք հնադիպում:
Իսկ մայրս հիմա այլևս առաջվանը չէ, տարիքն իրենն անում է:

Ու հիմա հիշել է, որ դուստր ունի: Իսկ ես չեմ կարողանում նրա հետ լավ հարաբերություններ ունենալ, որովհետև մանկությանս դա-
ռը հուշերը թույլ չեն տալիս:Մորս ու սկեսուրիս տարեդարձը նույն օրն է: Ու անցյալ շաբաթ ես ամուսնուս ու որդուս հետ միասին գը-
նացի սկեսուրիս շնորհավորելու, իսկ մորս տուն հաջորդ օրը գնացի: Նա նեղացած էր. ասաց, որ իր կոլեգաներն ու ընկերուհիներն
էին եկել, ու բոլորը հետաքրքրվում էին, թե ես ինչու ներկա չեմ:

Այսինքն նա անհանգստանում է նրա համար, թե ինչ կմտածեն ուրիշները: Նրան հետաքրքիր չէ, թե ես ինչու եմ ընտրել սկեսուրիս,
այլ ոչ թե իրեն:Անկեղծ ասած, շատ բարդ է: Բայց կյանքում այսպես էլ է լինում. լրիվ օտար մարդը կարող է փոխարինել անգամ ամե-
նահարազատին:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика