Մի քանի օր առաջ ընկերուհիս եկել էր մեր տուն․ Գնալիս հասկացա, որ ինձանից նեղացած է,միայն նրա համար, որ սուփրա-սեղան
չեմ ձռել դեմը․․․Երեկ զանգեց ընկերուհիս և ասաց, որ դրսում է, և եթե կարող եմ, դուրս գամ, միասին զբոսնենք: Ես էլ ասացի, որ
տա-նը մենակ եմ: Ամուսինս գնացել էր ընկերոջ տուն, երեխային էլ հետն էր տարել:

Ընկերուհուս առաջարկեցի գալ մեր տուն, որ հանգիստ նստենք,խոսենք:Հենց նա եկավ, մի անգամից կանչեցի սեղանի մոտ: Այդ օրն
արդեն պատրաստել էի ընթրիքը՝ հնդկաձավար և տապակած հավի միս: Սուրճի հետ կոնֆետ հյուրասիրեցի: Հնդկաձավարից ընկե-
րուհիս կտրականապես հրաժարվեց, ասաց, որ կարող էի մի նորմալ բան պատրաստել: Ես ինձ այնքան անհարմար զգացի: Սկզբում
ուզում էի արդարանլ, բայց հետո մտածեցի.
-Ինչու՞ պիտի ինչ-որ հատուկ բան պատրաստեի, կարող էի առհասարակ չհրավիրել մեր տուն:

Ես չցանկացա նրա հետ վիճել դրա պատճառով, ոչինչ չասացի: Բայց տհաճ նստվածք մնաց: Ես չէի մտածում, որ կարող եմ նման
բանի համար նկատղություն ստանալ:Կարծում եմ, դա կապված է նրա հետ, որ մենք սովոր ենք, որ հյուրերի առաջ սուփրա-սեղան
են բացում: Հաջորդ անգամ, երբ նա գալու լինի մեր տուն, կզգուշացնեմ, թե ինչ եմ պատրաստել, իսկ եթե ոչ մի հարմար սնունդ չլի-
նի, պարզապես կասեմ, որ սուրճ ենք խմելու:
