Մի քանի օր առաջ էր, զանգահարեցին երեխայիս մանկապարտեզից ու ասացին, որ․․․Չգիտեմ, թե ինչպես հասա մանկապարտեզ 

Մի քանի օր առաջ էր, զանգահարեցին երեխայիս մանկապարտեզից ու ասացին, որ․․․Չգիտեմ, թե ինչպես հասա մանկապարտեզ

Երբեք մի շտապեք եզրակացությունների անելիս,երեխաները մեծերից խելացի ու իմաստուն են։Մի քանի օր առաջ,երբ աշխատան-
քի էի, ինձ զանգեցին դստերս մանկապարտեզից ու խնդրեցին այդ օրը սովորականից մի քիչ շուտ գնալ նրա հետևից:

-Ի՞նչ է պատահել երեխայիս:

-Մանեի հետ ամեն ինչ լավ է, բայց ձեզ հետ պիտի լուրջ խոսենք, -սառը տոնով պատասխանում է դայակը:

Երբ հասկացա,որ չեմ կարողանում կենտրոնանալ գործիս վրա,տնօրենից թուլտվություն վերցրեցի ու վազեցի մանկապարտեզ:Հենց
մուտքի մոտից ինձ ուղարկեցին մանկապարտեզի հոգեբանի մոտ:

-Մենք այսօր թեստավորում ենք անցկացրել, յուրաքանչյուր երեխա նկա րում էր իր ընտանիքը: Բոլորը նկարում էին նրանց, ում հետ
ապրում են, ոմանք նաև այն հարազատներին էին պատկերել, որ միասին չեն բնա կվում, բայց նրանց շատ են սիրում: Իսկ ահա թե
ինչ է նկարել ձեր աղջիկը:

Նայում եմ դստերս նկարին. պարզվում է, նա նկարել էր իրեն, տատիկին, հայրիկին: Իսկ ես չկայի:

-Հասկանում եք, դուք փաստորեն չեք մասնակցում ձեր երեխայի կյանքին:Գուցե ֆիզիկապես ներկա եք, բայց Մանեի կյանքը լցրել
են հայրիկն ու տատիկը: Գուցե բավարար ուշադրություն չեք դարձնում երեխային:Հասկացեք, երեխային մայրիկ է պետք,ոչ թե նրա
աշխատած գումարը:

Ու 15 րոպե կանգնած լսում էի, թե հոգեբանն ինչպես է նախատում ինձ, պահանջում փոխել վերաբերմունքը դստերս հանդեպ: Իսկ
ես քարացել էի ու մտածում, թե որ պահին եմ սխալվել: Ախր ես Մանեից նրա ծնված օրվանից 3 ժամից ավել չեմ բաժանվել, փորձել
եմ լինել անթերի,բարի ու սիրող մայրիկ,մանկապարտեզ եմ տարել միայն 4 տարեկանում, այն էլ ստիպված էի անել դա: Բայց աշխա-
տանքից հետո գրեթե ողջ ժամանակս նրան եմ տրամադրում, իսկ տան գործերն անում եմ ուշ ժամի, երբ արդեն քնած է լինում: Որ-
տե՞ղ եմ թերացել…

-Մանե ջան, այսօր ընկեր Արմինեի հետ ձեր ընտանիքն եք չէ՞ նկարել… — հարցրեցի տուն գբալու ճանա պարհին:

-Հա, -հաստատում է աղջիկս:

-Իսկ դու ինչու՞ ես միայն հայրիկին ու տատիկին նկարել, իսկ ինձ ոչ:

-Մայրիկ, դու այնքան գեղեցիկ ես: Իսկ ես այդքան գեղեցիկ նկարել չեմ կար ողանում…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика