Մի քանի օր առաջ էր, ամուսինս ու որդիս դրսից տուն եկան․ Մտնելով ներս՝ որդիս սկսեց ամուսնուս ամոթանք տալ․․․Հպարտանում
եմ որդուս արարքով։Իմ դեռահաս տղան վերջերս սկսել է հետաքրքրվել բոքսով։ Մի շարք մենամարտեր դիտելուց հետո, նա որոշեց,
որ ինքն էլ պիտի հաճախի բոքսի։

Զգում եմ, որ իսկապես մարզվելու մեծ ցանկություն ունի։Առաջին անգամ ամուսինս ասաց, որ ինքը կտանի որդուն, որ ծանոթանա
մարզիչի հետ, նաև տեսնի, թե ինչ պայմաններ են։ Երբ նրանք վերադարձան տուն, վիճում էին։Ամուսինս ասում էր․
-Ոչ մեկին էլ չեմ նայել։

Իսկ որդիս պատասխանեց․
-Դու կուզե՞իր, որ ուրիշներն այդպես նայեին քո դստերը, ինչպես որ դու էիր նայում մարզվող աղջիկներին։Եղիր այնպիսի տղամարդ,
ինչպիսին որ կցանկանայիր տեսնել քրոջս կողքին։

Ու ես այդ պահին գիտակցեցի, որ հիանալի եմ դաստիրակել որդուս։ Նա կնոջը հարգել գիտի, վերաբերվում է նրանց շատ ճիշտ ու
գրագետ կերպով։ Ու իմ 38-ամյա ամուսինը, որդու խոսքերից հետո, ամոթից կախել էր գլուխը ու ոչինչ չէր կարողանում պատաս-
խանել։
Նա լուռ հանեց կոշիկները ու գնաց սենյակ։Ես ու աղջիկս ուղղակի լսում էինք։Զարմացած էի, թե 13 տարեկան տղային որտեղից այդ
քան խելք ու իմատություն․․․
