Մի քանի օր առաջ ավտոբուսով գնում էի տուն․ Մի երիտասարդ կին բարձրացավ ավտոբուս՝ երկու փոքր երեխաների հետ, մեկը
մանկասայլակի մեջ էր նստած․․․Երեկ երեկոյան ավտոբուսով գնում էի տուն: Մի կին բարձրացավ՝ երկու երեխաների հետ, փոքրը
մանկասայլակի մեջ էր:
Կինը չարչարվում էր, չէր կարողանում բարձրացնել մանկասայլակը:Միանգամից մի քանի երիտասարդներ տեղից վեր կացան, շտա-
պեցին օգնել:Բարձրացան: Հանկարծ մեծ երեխան՝ ով երևի 3 տարեկան էր, ընկավ: Մի ուրիշ աղջիկ արագ գնաց նրա մոտ, բռնեց
ձեռքից, օգնեց կանգնել:

Մինչ այդ մայրիկը մանկասայկն էր հարմար տեղ կանգնեցնում: Ազատ տեղ չկար, և մի տատիկ իր տեղը զիջեց փոքր տղայի: Միջին
տարիքի տղամարդը՝ տեսնելով կանգնած տատիկին, վեր կացավ և նրան տեղ տվեց:Հետո մայրիկը սկսեց ձեռքով մաքրել երեխայի
հագուստը, և նրա կողքին նստած կինը պայուսակից խոնավ անձեռոցիկ հանեց և տվեց:
Մինչ երիտասարդ մայրիկը տղայով էր զբաղված, սայլակի մեջ նստած աղջնակը սկսեց կամակորություն անել և լացել:Նրա կողքին
մի աղջիկ կար կանգնած, և նա սկսեց հեռախոսով նկարներ և մուլտեր ցույց տալ, որ փոքրիկը հանգստանա:

Բոլոր ուղևոները հետևում էին ընտանիքի արկածներին:Վերջապես նրանք հասան իրենց կանգառ: Կինը նույնիսկ չհասցրեց փորձել
իջեցնել սայլակը, երկու երիտասարդներ արեցին դա նրա փոխարեն: Կինը կանչեց որդուն, և նստած ուղևորների օգնությամբ երե-
խան հասավ դռան մոտ, պտտվեց և բարձր ասաց.

-Շատ շնորհակալ եմ ձեզ:
Բոլորը ժպտացին և ձեռքով արեցին: Ոչ մի արտառոց բան չի եղել, ոչ մի մեծ իրադարձություն չկա, բայց ներսումս այնքան ջերմ
զգացողություն մնաց այդ ուղևորությունից հետո:
