Մի քանի ոսկե կանոն ամուսնուն միլիոնատեր դարձնելու համար․․․Ամուսինը ուղղակի երախտապարտ կլինի Ձեզ։Վիլլաներ, զբոսա-
նավեր, թանկարժեք բուտիկներ, տասնյակ մուշտակներ և հսկայական քանակությամբ զարդա տուփեր, որոնք լցված են զարդերով:
Մոտավորապես այսպես է պատկերացնում իր ապագան յուրաքանչյուր երկրորդ երիտասարդ աղջիկը: Բայց ինչպես պրակտիկան է
ցույց տալիս, այսօր հազվագյուտ կինն է իրեն ծանրաբեռնում ամուսնու կարիերայի աճի և ֆինանսական բարեկեցության հոգսերով:
Իսկ եթե, այնուամենայնիվ խիզախեք պատասխանատվություն վերցնել Ձեզ վրա ամուսնու հաջողո ւթյունների համար, ապա խոր-
հուրդ ենք տալիս ծանոթ անալ կանոնների հետ, որոնք կօգնեն Ձեզ այդ գործում:

1. Դրեք բարձր նպատակներ և նշաձողեր
Հիշե՛ք, այն ամենը, ինչ անում են տղամարդիկ այս մոլորակում՝ 99% դեպքերում արվում է հանուն կնոջ: Տղամա րդիկ ըստ էության
քմահաճ չեն: Նրանց հարմար ավետ ժամանցի համար կբավարարեր նույնիսկ ընտա նեկան բյուջեի 10%-ը: Այն պես որ, կինը, որը
ձգտում է ամուսնուն դարձնել միլիոնատեր, պետք է պարբերաբար ամուսնուն հիշեցնի իր երազանքների և նպատակների մասին:
Իսկ այն կինը, ով բավարարվում է քչով և երբեք ոչինչ չի խնդրում, արդյունքում ոչինչ էլ չի ստանա:Տղամարդը առաջընթացի իմաստ
չի տեսնում, եթե կնոջը առանց այն էլ ամեն ինչ ձեռք է տալիս:

2. Դադարել նրա փոխարեն կատարել գործերը
Շատ հաճախ այնպես է պատահում, որ կինը, տեսնելով թե ինչպես է ամուսինը աշխատավայրում բախվում դժվարությունների հետ,
առաջարկում է նրան կիսել այդ դժվարությունները և սկսում է աշխատել ամուսնու հետ հավասար, ամբողջովին մոռանալով կնոջ ի-
րական բնույթը: Ոչ, սա խորհուրդ չէ նստել ամուսնու ուսերին և ստիպել նրան մինչև ուժերի վերջին կաթիլը աշխատել: Բավական է
միայն թողնել ամուսնուն հաղթահարել իր պրոբլե մները, այդ ընթացքում ոգևորելով նրան նրա հաջողո ւթյունների հանդեպ հավա-
տով: Կնոջ կողքին, որը պատրաստ է իր ուսերի վրա վերցնել հայթայթողի պարտականությունները, տղամարդը կորցնում է իր ուժե-
րը և մրցակցային ունակությունները: Այդ դեպքում նրա համար դժվար կլինի դուրս գալ աշխատավարձի ավելի բարձր մակարդակ:
3. Տանը կազմակերպել հանգիստ միջավայր
Յուրաքանչյուր տղամարդ, անկախ այն բանից, պահակ է նա, թե ֆինանս ական տնօրեն, անպայման իր կյանքում պետք է ունենա
վայր, որտեղ կարող է հանգստանալ թե հոգով և թե մարմնով: Ծանր աշխատանքային շաբաթից հետո հանգիստ տնային միջավայ-
րը՝ միլիոնատեր դառնալու ճանապարհի պարտադիր փուլերից մեկն է: Թվում է թե, ինչպե՞ս այսպիսի պարզունակ բաները կարող են
ազդել տղամարդու հաջողության վրա: Բայց հավատացեք, որ կարող են: Ենթագիտակցաբար՝ տղամարդիկ ձգվում են այնտեղ, որ-
տեղ իրենց համար հանգիստ է, հարմարավետ և թեթև: Մեծ փողեր աշխատելու ցանկություն՝ մռթմրթան և ամեն ինչից դժգոհ կնոջ
համար, հազվադեպ է ինչ-որ մեկի մոտ առաջանում:

4. Զբաղվել վիզուալիզացիայով
Զարմանալի է,բայց կանայք,որոնք ժամանակ առ ժամանակ իրենց ամուսնուն պատկերացնում են որպես «մեծ բոս»,իրենց երևակա-
յության մեջ մանրակրկիտ դիտելով նրա թանկարժեք կոստյումը, ժամա ցույցը, շփման գործնական շարժուձևը՝ մեծ շանսեր ունեն
բարելավել ընտանիքի վիճակը ամուսնու ֆինանսական աճի հաշվին: Մի ծուլացեք: Այդպիսի հոգեբանական թրեյնինգը իրոք օգնել է
շատ կանանց մտովի ազդել ամուսնու գործնական հաջողությունների վրա:
5. Դուրս գալ կյանքի մի նոր մակարդակ
Եթե դուք սովորել եք բավարարվել ամենաչնչինով, ապա բարելավել սեփական ֆինանսական վիճակը՝ այդքան էլ հեշտ չի լինի: Սկս
եք ամենափոքրից՝ գնեք ավելի բարձր որակի մթերքներ, անցեք ավելի թանկարժեք կոսմետիկայի և հագուստի բրենդերի: Ավելի պա
րզ ասած՝ դադարեք տնտեսել: Հետզհետե Ձեր կյանք մտցրեք առաջին կարևորության «էլիտար» ապրանքներ: Ամենալավը գնելու
սովորությունը հետզհետե կօգնի ամուսնուն անցնել եկամտի ավելի բարձր մակարդակի:

6. Հիանալ ամուսնով և քաջալերել նրան
Հնչում է այնպես, կարծես մենք զբաղվում ենք ձիերի վարժեցմամբ: «Կատ արեցիր խնդիրդ՝ ստացիր շաքար»: Կա տակը՝ կատակ,
բայց այն մասին, թե ինչպես է գովաբանությունը ընդհանուր առմամբ ազդում նրա հաջողության վրա՝ գրվել են բազմաթիվ գրքեր և
պատմվել շատ իրական դեպքեր: Մեզ՝ և՛ տղամարդկանց, և՛ կանանց միշտ խթանում է բարի խոսքը: Սեփական անձի մասին հաճե-
լի կարծիք լսելու համար՝ տղամարդը պատրաստ է կրկին ու կրկին գրավել նոր բարձրունքներ:
7. Ուղղորդել ճիշտ ուղղությամբ
Կինը, որպես կողմնակի դիտորդ, միշտ ավելի լավ է տեսնում,թե արդյո՞ք ճիշտ ուղղությամբ է շարժվում իր ամուսինը:Որովհետև, եր-
բեմն այնպես է ստացվում, որ տղամարդը ամուր կառչում է ամենաչնչին եկամտաբեր աշխատանքին, միայն թե արագ կարողանա
լուծել ընտանիքի ֆինանսական խնդիրները: Շարունակեք հետևել և գնահատել տղամարդու հաջողությունները, զուգահեռ ընդգծե-
լով նրա թաքնված տաղանդներն ու ունակությունները, որոնք հետագայում կարող են ընտանիքին ավելի մեծ եկամուտներ ապահո-
վել:
