Մի քանի շաբաթ առաջ էր, միացրեցի ռադիոընդունիչը հանկարծ ուշադրությունս մի տարեց մարդու հաճելի ձայն գրավեց․․․Թեկուզ ձեզ շատ են վճարում, սակայն այդ գումարով նրանք գնում են ձեր կյանքը

Մի քանի շաբաթ առաջ էր, միացրեցի ռադիոընդունիչը հանկարծ ուշադրությունս մի տարեց մարդու հաճելի ձայն գրավեց․․․Թեկուզ
ձեզ շատ են վճարում, սակայն այդ գումարով նրանք գնում են ձեր կյանքը։Մի ք անի շաբաթ առաջ սուրճ եփեցի, վերցրեցի թերթը ու
միացրեցի ռադիոընդունիչը։ Ես փոխում էի ալիքները, երբ հանկարծ ուշադրո ւթյունս մի տարեց մար դու հաճելի ձայն գրավեց։ Նա
ինչ-որ բան էր պատմում հազար գնդակների մասին։ Ես հետաքրքրվեցի ու բարձրացրեցի ռադիոը նդունիչի ձայնը։

-Լավ, -ասաց պապիկը, —կարող եմ գրազ գալ, որ դուք շատ զբաղված եք աշխատավայրում։ Երեկ, այսօր, վաղը․․․ Թեկուզ ձեզ շատ
են վճարում։ Սակայն այդ գումարով նրանք գնում են ձեր կյանքը։

Մտածեք, դուք այդ ժամանակը չեք անցկացնում ձեր մտերիմների ու բարեկամների հետ։ Ոչ մի դեպքում չեմ հավատա, որ դուք այդ-
քան պիտի աշխատեք, որպեսզի ծայրը ծայրին հասցնեք։ Դուք աշխատում եք, որ բավարարեք սեփական ցանկությունները։ Սակայն
իմացեք, որ որքան շատ եք գումար ունենում, այդքան ավելի ու ավելի եք ցանկանում։ Ստիպված եք լինում ավելի շատ աշխատել, որ
կարողանաք ստանալ ավելին։

Բայց կարևոր է կարողանալ ինքներդ ձեզ հարցնել «ադյո՞ք ինձ այդքան անհրաժեշտ է այդ նոր բլուզը կամ մեքենան»։Ու դրա համար
պատրաստ եք բաց թողնել ձեր որդու առաջին մրցումը, դստեր առաջին համերգը։ Թույլ տվեք պատմել, թե ինձ ինչն է օգնել գտնել
կյանքի իրական արժեքը։Մի գեղեցիկ օր ես նստեցի ու հաշվարկեցի։ Մարդիկ միջինն ապրում են 75 տարի։Ոմանք ավել, ոմանք պա-
կաս․․․Սակայն ընդհանուր միջին տարիքը 75-ն է։ Այժմ 75-ը բազմապատկում եմ 52-ի (տարվա մեջ կիրակիների քանակն է) ու ստաց
վում է 3900․ այդքան կիրակի կա ձեր կյանքում։

Երբ ես մտածեցի այդ մասին, 55 տարեկան էի։ Իսկ դա նշանակում էր,որ ապրել եմ 2900 կիրակի ու ինձ մնում է ընդամենը 1000։ Դը-
րա համար էլ գնացի խանութ ու 1000 հատ փոքրիկ գնդակ գնեցի։ Լցրեցի մեծ բանկայի մեջ ու դրանից հետո ամեն կիրակի սկսեցի
հանել մեկն ու գցել աղբը։ Գնդակները արագ էին սպառվում։ Դրանց նվազելուն զուգահեռ սկսեցի ուշադրություն դարձնել, թե ինչն է
իմ կյանքում իսկապես կարևոր։ Չկա ավելի հզոր միջոց, քան տեսնել, թե ինչպես են վերջանում քեզ հատկացված օրերը։

Դե հիմա լսեք վերջին միտքը,որով ուզում եմ կիսվել՝ նախքան կնոջս գրկելն ու նրա հետ զբոսանքի գնալը։Այս առավոտ ես աղբը գցե-
ցի վերջին գնդակը․․․ Դրա համար էլ յուարաքանչյուր հաջորդ օրը ես կընդունեմ որպես նվեր։Ես այն կընդունեմ մեծ երախտագիտու-
թյամբ, կշարունակեմ մտերիմներիս սեր և ջերմություն բերել։ Դա ինձ համար ապրելու միակ հնարն է։ Ոչ մի բանի համար չեմ զըղ-
ջում․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика