Ատամնացավը այն ցավն է, որ կարող է տապալել անգամ ամենադիմացկուն մարդուն: Ահա մի քանի եղանակ,
որոնք կօգնեն այդ իրավիճակում:
1 Տաք աղաջուր Խառնեք աղը գոլ ջրում և ողողեք ձեր բերանը այդ լուծույթով: Սա զգալիորեն կթեթևացնի
ցավը:
2. Սոդայով մածուկ Ուղղակի ձեր ատամի մածուկին սոդա ավելացրեք և մաքրեք ցավող ատամը: Սա պետք է որ
րոպեների ընթացքում օգնի:
3. Սառույց դրեք Ուղղակի սառույցով պարկը դրեք այտի այն հատվածին, որտեղ ցավող ատամն է.
4. Թեյի պարկիկներ Թեյի պարկիկը ուղղակի դրեք ցավող ատամի վրա: Խորհուրդ է տրվում սև թեյ գործածել:
5. Մեխակ Մեխակի յուղի թմրեցնող ազդեցությունը օգնում է թմրեցնել ցավող հատվածը, բացի այդ այս յուղն
ունի նաև հակաբակտերիալ հատկություն
