Մի տղամարդու խնդրեցին ներկել նավակը․ նա բերեց իր ներկն ու վրձինը ու սկսեց ներկել վառ կարմիր գույնի․․․

Մի տղամարդու խնդրեցին ներկել նավակը։ Նա բերեց իր վրձիններն ու կարմիր գույնի ներկը, ինչպես որ խնդրել էր գործատուն։Ներկելու ընթացքում տղամարդը նավակի մեջ փոքր անցք նկատեց ու նույն պահին նորոգեց այն։ Երբ նա ավարտեց աշխատանքը, ստացավ իր գումարը ու գնաց։

Հաջորդ օրը նավակի տերը եկավ ներկարարի մոտ ու նրան մեծ գումարով ծրար մեկնեց։ Գումարի չափը շատ ավելի մեծ էր, քան նախորդ օրը վճարածը։Ներկարարը զարմացած էր։ Նա ասաց․

—Պարոն, բայց դուք ինձ արդեն վճարել եք նավակը ներկելու համար։

—Չէ, սա ներկելու համար չէ։ Սա անցքը նորոգելու դիմաց է։

—Օ, ինչ եք ասում, դա մեծ ծառայություն չէր․․․ իմ արած գործն այսքան չարժի, որքան որ պատրաստվում եք վճարել։ Աննշան բան եմ արել։

—Իմ լավ ընկեր, դու չես հասկանում։ Սպասիր պատմեմ՝ ինչ է տեղի ունեցել․

երբ ես խնդրեցի ձեզ ներկել նավակը, մոռացա նշել այդ անցքի մասին։ Երբ նավակը չորացավ, երեխաներս վերցրեցին այն ու գնացին ձկնորսության։ Նրանք չգիտեին, որ նավակը վնասված է։ Իսկ ես այդ պահին տանը չէի։ Երբ վերադարձա, նկատեցի, որ նավակը չկա, իսկ երեխաներս տանը չեն։

Չես պատկերացնում, թե այդ պահին ինչ վիճակում էի․․․ Հետո հեռվից տեսա գետից վերադարձող ողջ ու առողջ երեխաներիս․․․ ես աննկարագրելի թեթևություն ու ուրախություն զգացի․․․Ու երբ զննեցի նավակը, հասկացա, որ այդ դուք եք նորոգել։

Հիմա տեսնում եք, թե ինչ մեծ գործ եք արել․ փրկել եք երեխաներիս կյանքը։ Ես այդքան գումար չունեմ, որ լիարժեք վճարեմ ձեր արած բարության դիմաց։

Այնպես որ կարևոր չէ, ով, երբ կամ ինչպես, շարունակեք օգնել, աջակցել, սրբել արցունքները․․․․ դուք երբեք չեք կարող նախապես իմանալ, թե ով ունի ձեր կարիքը, Աստված ձեզ հաճելի անակնկալ կմատուցի այն բանի համար, որ ինչ-որ մեկին անփոխհատույց օգնել եք։

Հնարավոր է, որ արդեն «նորոգել եք բազմաթիվ նավակներ»՝ նույնիսկ չգիտակցելով, թե քանի կյանք եք փրկել․․․

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика