Մի մարդու երազում հրեշտակ է հայտնվում ու խոսում իր ապագա կյանքի մասին.
«Դու երջանիկ կյանք կունենաս: Դու կունենաս լավ, ամուր ընտանիք ու լսող երեխաներ: Դու կլինես հարուստ ու հայտնի»:
Տղամարդը մտապահում է այդ երազն ու սպա սում «երկնային մանանային» ողջ կյանքի ընթա ցքում:Սակայն,ի հակառակ իր սպա-
սումների, նա մահանում է աղքատ ու միայնակ: Երբ մահից հետո հայտնվում է երկնքում, այնտեղ հանդիպում է իր երազի հրեշտա-
կին ու զարմացած հարցնում.

– Ախր, չէ՞ որ խոստացել էիր ինձ շատ բարիքներ երկրային կյանքում,ինչո՞ւ ոչինչ չկատարվեց: Ես ողջ կյանքս ապրեցի միայնակ, դժ-
բախտ ու աղքատ: Ինչո՞ւ խաբեցիր ինձ:
– Այն ամենը, ինչ ասել էի քեզ երազում, ճիշտ էր,- պատասխանում է հրեշտակը,- սակայն ի՞նչ արեցիր դու. հիշո՞ւմ ես, երբ քո քաղա-
քում ուժեղ ջրհեղեղ էր,դու հապճեպ հեռացար մի ապահով վայր:Եթե դու գնայիր ու օգնության ձեռք մեկնեիր մարդկանց,շատ կյան-
քեր կփրկեիր, այդ թվում՝ քո քաղաքապետին, ով կօգներ քեզ հաջողակ գաղափարներ զարգացնելու գործում:

Դու կկարողանայիր բացահայտել տաղանդներդ և ունակություններդ, իսկ հետագայում բարձր պաշտոն կզբաղեցնեիր: Իսկ հիշո՞ւմ
ես, թե ինչպես էիր ապրում մի անշուք տան մեջ ու ծուլանում էիր ինչ-որ բան վերանորոգել: Եթե վերանորոգում սկսեիր, դու կգտնե-
իր պատերի մեջ հինավուրց գանձեր ու շատ հարուստ կդառնայիր:
Իսկ հիմա հիշիր այն գեղեցիկ աղջկան, ում հանդիպում էիր ամեն օր աշխատանքի գնալիս: Նա քեզ դուր էր գալիս, այնպես չէ՞… և
դու նրան նույնպես.. Եթե հպարտությունդ մի կողմ դնեիր, մոտենայիր նրան ու ծանոթանայիր, ապա դուք երջանիկ ընտանիք կկազ-
մեիք ու երեխաներ կունենայիք:
Սակայն դու ոչինչ չարեցիր, որպեսզի կատարվեին իմ ասածները քո կյանքում:
