Մի ծանոթ ընտանիք ունեմ, ամբողջ տարին միայն կարտոշկա են ուտում, բայց տոն օրերին պարտադիր գնում են ռեստորան․․․Չեմ
հասկանում ո՞ւմ են ինչ ուզում ցույց տալ։Համաձայնեք, որ մեր հասարակությունում ընդունված է, որքան հնարավոր է ճոխ ու մեծ
շուքով նշել ծննդյան օրերը: Հատկապես երիտասարդ մայրիկները կարծես մրցակցեն միմյանց հետ, երբ խոսքը գնում է երեխայի
ծննդյան օրվա մասին: Ամեն մեկը փորձում է գերազանցել մյուսին:

Պատվիրում են հերոսների, թանկարժեք ռեստորաններ փնտրում, հրավիրում հայտնի մարդկանց, երեխայի համար չափազանց թա
նկ նվերներ գնում: Երեխային բոլորովին պետք չէ այդ ամենը, իսկ ահա ծնողներին՝ հակառակը: Իսկ ինչու ոչ, եթե կա գումար ու հն
արավորություն:

Ես մի ծանոթ ունեմ, ում ընտանիքը ամեն օր մակարոն կամ կարտոֆիլ է ուտում, իսկ ահա բոլոր տոներին նրանք գնում են ռեստո-
րան, որ վայելեն շեֆ-խոհարարի պատրաստած հազվագյուտ ուտեստները: Երբ հարցնում եմ, թե ինչու չեն ուզում ավելի համաչափ
ապրել, ամեն օր թարմ միրգ ու բանջարեղեն ուտել, նա խորը շունչ է քաշում ու պատասխանում, որ առօրյան՝ առօրյա է, իսկ տոնե-
րը պետք է նշել:

Մեր հասարակության մեջ վաղուց կա բաժանում: Կան մարդիկ, ովքեր չեն ուզում նշել ծննդյան օրը այնպես, որ հետո մի կերպ ապ-
րեն կես տարի: Գուցե ափսոսում են գումարը և չեն ուզում 1 օրում այդքան ծախսել, գուցե իրենք իրենց հետ ներդաշնակության մեջ
են ապրում և էմոցիաների պակաս ու ցուցադրելու կարիք չունեն:

Եվ կան մարդիկ, ովքեր չեն խնայում գումարը և ծախսում ամբողջ կուտակածը: Նրանք ուզում են զարմացնել օրիգինալությամբ և
հնարավորություններով, որ բոլորը նախանձեն:Այն մարդիկ, ովքեր երջանիկ են, հասկանում են, որ ամեն օրը տոն է: Եվ իմաստը
կայանում է նրանում, որ պետք է վայելել ամեն ապրած ժամը: Այդ դեպքում երջանիկ լինելու համար աղմուկի, խնջույքի և հազարա-
վոր հյուրերի կարիք չեք ունենա:
