Մի ընտանիքում մշտական վեճեր են լինում․ Մի օր․․․Իմաստուն առակ ընտանիքի մասին, որը պետք է իմանան բոլորը։Մի տղամարդ
այնքան էլ հաջողակ չէր ընտանիք ստեղծելու ոլորտում, նրա ցեղի բոլոր անդամները տառապում էին անձնական հարաբերություն-
ներում սկանդալների պատճառով…

Երբ նա դեռահաս էր, որոշեց,որ իր ընտանիքում այդպես չի լինի,և ինքն ամեն ինչ կանի,որ համերաշխ և սիրով լի ընտանիք ունենա:
Տղամարդը մեծացավ, գտավ ամենաբարի կնոջը, սակայն նա մի տարի անց իսկական հրեշ դարձավ:Տանն անպակաս էին սկանդալ-
ները, կռիվներն ու դժգոհությունները:
Կինը մեծացել էր տատիկի և մոր հետ, ինքն էլ միշտ երազել էր մեծ և երջանիկ ընտանիք ունենալու մասին: Հանդիպելով ապագա ա-
մուսնուն՝ հասկացել էր, որ հենց նա է իրեն պետք, սակայն մի տարի անց նույնպես սկսել էր մտածել, որ սխալվել է ընտրության հար-
ցում:Հեռու անտառում ապրում էր մի իմաստուն մարդ, ով կարող անում էր լուծել տարբեր խնդիրներ՝ օգնելով նույնիսկ ամենադժ-
բախտ ընտանիքներին:

Եվ ահա տղամարդն առաջարկում է կնոջը գնալ իմաստունի մոտ, որպիսի նա ինչ-որ բան հուշի, օգնի:Երկար ժամանակ էին գնում,
հոգնեցին, բայց հասան: Մտան նրա մոտ՝ միմյանց հետ կռվելով, իսկ իմաստունը ժպտաց և նրանց կանչեց ներս: Տարավ մի սենյակ,
որտեղ կլոր սեղանի շուրջ նստած էին քաղցած և տանջված մարդիկ: Սեղանի մեջ տեղի հատվածում դրված էր համեղ ուտեստով
կաթսա, իսկ մարդիկ ունեին երկար պոչերով գդալներ:
Մինչև կաթսա գդալը հասնում էր, սակայն դրանով հնարավոր չէր ուտել: Մարդիկ քաղցից մահանում էին, չնայած, որ ուտելիքն այդ-
քան մոտ էր…Հետո իմաստունը տարավ հյուրերին ուրիշ սենյակ: Այնտեղ ամեն ինչ նույնն էր, միայն թե մարդիկ ուրախ և կուշտ էին:
Նրանց գդալները նույնպես երկար պոչով էին, սակայն այդ մարդիկ…միմյանց էին կերակրում:

Նրանք հասկացել էին, որ ավելի լավ է օգնել միմյանց, քան քաղցից մահանալ:Ամուսիններն ամեն ինչ հասկացան, գնացին տուն և
սկսեցին համերաշխ ապրել: Եվ մինչ օրս շնորհակալ են իմաստունին, որ նա իրենց ցույց տվեց կյանքի իմաստը:
