Մի գեղեցիկ օր ամուսինս ասաց, որ 3 երեխա ունենալը գլխացավանք է պետք է դրանից ազատվել․․․Չգիտեի լացեմ, թե ծիծաղեմ․
Այդ օրվանից սկսեցին իմ դժոխային օրերը։Մեր համատեղ կյանքի ընթացքում մենք 3 երեխա ունեցանք, 1 աղջիկ և 2 տղա: Եվ այն-
պես ստացվեց, որ մի գեղեցիկ օր ես երեխաների հետ միայնակ մնացի:
Ամուսինս, որոշեց, որ երեք երեխան շատ մեծ բեռ է և որ ազատվել է պետք այդ բեռից:Վերջին շրջանում նա աշխատանքից վերա-
դառնում էր դյուրագրգիռ վիճակում, տուն էր մտնում շատ դժգոհ դեմքով, ամեն առիթով սկսում էր վիճաբանել ու մի օր էլ հավաքեց
իրերն ու հեռացավ: Նա ասաց, որ հոգնել է այդ կյանքից:

Դե իհարկե հեշտ չէ,երբ ողջ օրը առավոտնից մինչև երեկո աշխատում ես, ու տանն էլ հանգիստ չկա, կինն էլ շարունակ պահանջում
է, կաթ գնիր, հաց գնիր, տանը ձու չկա, երեխային այսինչ բանն է հարկավոր, մեկը կոշիկ չունի, մյուսին հագուստ է հարկավոր; Իսկ
ինձ համար հե՞շտ էր ողջ օրը երեք երեխաների խնամքով զբաղվելը, ես էլ էի հոգնում, գիշեր-ցերեկ չգիտեի հանգիստն ինչ է:
Ես անկեղծ ասած, ինձ համար երբեք ոչինչ չեմ խնդրել,խնդրել եմ միայն մթերք բերել տան համար: Իսկ նա որոշեց որ ընտանիքը բեռ
է և որոշեց ազատվել այդ բեռից;Եվ ես երեք երեխ աների հետ մնացի միայնակ: Նա ոչ մի անգամ չհիշեց մեր մասին, ոչ մի անգամ չը-
հետաքրքրվեց, թե ինչի կարիք ունեն երեխաները: Գիտեք, թե ինչ է նշանակում միայնակ մնալ երեք մանկահասակ երեխաների հետ,
երբ գոյատևման միջոց չունես:

Անցան դժվարին տարիները, ես աշխատանքի անցա: Այնքան շնորհակալ եմ իմ ծնողներին, ովքեր իմ կողքին են, օգնում են ինձ: Ես
աշխատում եմ մինչև ուշ գիշեր, որպեսզի կարողանամ ապահովել երեխաներին:Ու մի օր էլ ամուսինս հայտնվեց ու խնդրում էր հետ
ընդունել, նա ասաց, որ ցանկանում է վերա դառնալ ընտանիք, որ առողջական խնդիրներ ունի և չի կարողանում աշխատել և գոյա-
տևելու միջոց չունի: Ես նրան պատասխանեցի այսպես.

-Երբ դու հեռացար, գոնե մի օր հիշեցի՞ր երեխաներիդ մասին, մտածեցի՞ր, թե ինչի կարիք ունեն, և ինչպես են գոյատևում, երբ ըն-
կերների հետ գարեջուր էիր խմում, մտա ծու՞մ էիր, որ երեխաներդ հաց ու կաթ չունեն, դու ընտանիքդ ծանր բեռ համարեցիր ու ա-
զատվեցիր այդ բեռից, ու հիմա, երբ դու աշխատանք չունես, հան կարծ որոշեցիր, որ ընտանիք ունես և ընտանիքը քեզ գրկաբաց կընդունի, դու մեզ մի լավ դաս ես տվել, կյանքում պետք է ազատվել բեռից:
Ու նրան թույլ չտվեցի վերադառնալ: Հավանաբար կգտնվեն մարդիկ, ովքեր կքննադատեն ինձ, բայց ես կարծում եմ, որ ճիշտ եմ
վարվել:
