Մի անգամ ամուսինս ինձ դաս տվեց․ Սկզբում չհասկացա ու նեղացա, բայց հետո․․․Նրա տված դասը արմատապես փոխեց ամբողջ կյանքս

Մի անգամ ամուսինս ինձ դաս տվեց․ Սկզբում չհասկացա ու նեղացա, բայց հետո․․․Նրա տված դասը արմատապես փոխեց ամբողջ
կյանքս։Մենք այդքան էլ երիտասարդ տարիքում չենք ամուսնացել.նա 42 տարեկան, ես՝ 36:Երկուսս էլ կայացած և սեփական տեսա-
կետը ունեցող մարդիկ ենք:

Սկզբնական շրջանում ես կարծես էյֆորիայի մեջ լինեի, իսկ հետո աննկատ կերպով՝ չափից ավել տարվելով նոր կարգավիճակով և
տունը կահավորելով, սկսեցի նկատել սխալս սխալից հետո:Թողել էի աերոբիկայի և անգլերենի պարապմունքները՝ ի օգուտ կեքսերի
պատրաստման և խալիների մաքրման:

Ծածկոցներ էի կարում և սավաններն էի արդուկում: Փակոցներ էի պատրաստում:Նիհարել էի, նյարդայն էի դարձել, և ինքս ինձ զո-
հի կարգավիճակի մեջ էի գցել:Այդ օրը հիշում եմ ինչպես հիմա: Ես ամբողջ օրը խոհանցում էի, անդադար մի բան էի պատրաստում:
Եվ հանկարծ նա չդիմացավ.

-Լսիր ինձ, պետք չէ ծառայել ինձ,ամեն օր հինգ տեսակի ուտեստ պատրաստել:Մենք միմյանց համար ստրուկներ չենք, ես քո ամբողջ
կյանքը չեմ, այլ միայն մի մասնիկը: Մենք պատահաբար հանդիպել, սիրահարվել և մի կետ ենք գտել,որտեղ մեզ լավ ենք զգում: Մնա-
ցած ամեն ինչը անձնական է: Մի փորձիր ներաճել իմ կյանք: Մի փորձիր լինել ավելի լավ կամ վատ:

Մնա այն նույնը, ում ես սիրել եմ: Թեթև, կյանքով լի:Նա բաժակը նետեց լվացարանի մեջ և գնաց մարզասրահ: Ես մնացի կանգնած՝
փորձելով հասկանալ այն ամենը, ինչ նոր ասվեց:Կամքի ուժս հավաքելով՝ կուլ տվեցի արցունքներս, աղբը գցեցի շերտավոր խմորը և
հեռու տեղում պահեցի ասեղնագործ բարձերը:

Լվացվեցի, զանգեցի անգլերենի ուսուցչուհուս և անավարտ պատմվածքով ֆայլը բացեցի:Այդ ժամանակվանից ես տնտեսուհի չեմ,
կարուձև անող չեմ: Չեմ ծառայում, չեմ փորձում դուր գալ և ոչինչ չեմ ապացուցում: Այդ պահից ես՝ ես եմ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика