Միշտ Ձեզ վերադառնում է այն, ինչ անում եք Դուք ուրիշների հանդեպ․․․Իմաստուն առակ, որը պետք է իմանա յուրաքանչյուրը

Միշտ Ձեզ վերադառնում է այն, ինչ անում եք Դուք ուրիշների հանդեպ․․․Իմաստուն առակ, որը պետք է իմանա յուրաքանչյուրը։ Մի
ծեր մարդ տեղափոխվում է ապրելու որդու, հարսի և չորսա մյա թոռան մոտ:Նրա ձեռքերը դողում էին, աչքերը վատ էին տեսնում,
քայլում էր՝ կռացած:

Ընտանիքը ուտում էր մեկ սեղանի շուրջ, բայց պապիկի ծեր, դողացող ձեռքերը և վատ տեսողությունը դժվարացնում էին այդ պրո-
ցեսը: Ուտելիքի մնացորդները գդալից թափվում էին գետնին, երբ նա ձեռքում պահում էր բաժակը, կաթը թափվում էր սփռոցի վրա:

Որդին և հարսը սկսեցին ավելի նյարդայնանալ այդ վիճակից:

-Մենք պետք է ինչ-որ բան ձեռն արկենք, – ասում է որդին:

-Բավական է, ես այլևս չեմ կարող տանել թե ինչ բարձրաձայն է նա ուտում,ինչպես է կաթը թափում սփռոցին և թե ինչպես է ամբողջ
ուտելիքը թափում հատակին:

Ամուսինները որոշում են սենյակի անկյունում տեղադրել առանձին փոքրիկ սեղան: Այնտեղ պապիկը սկսեց ուտել միայնակ, այն ժա-
մանակ, երբ ընտանիքի անդամները միասին վայելում էին կերակ ուրը:Այն բանից հետո,երբ պապիկը երկու անգամ կոտրեց ափսե-
նե-րը, նրան սկսեցին կերակուրը մատուցել փայտե ամանի մեջ: Երբ ընտանիքից ինչ-որ մեկը ծածուկ նայում էր պապիկին՝ երբեմն
նրա աչքերին արցունքներ էին, որովհետև նա լրիվ միայնակ էր:

Դրանից հետո միակ բանը, որ լսում էր իր հասցեին՝ սուր դիտողություններն էին, երբ ձեռ քից ընկնում էր պատ առաքաղը կամ շուռ
էր տալիս ափսեն:Չորսամյա տղան այդ ամենին հետևում էր լուռ: Մի անգամ երեկոյան, ընթրիքից առաջ, հարյրը նկատում է, որ երե-
խան խաղում է գետնին ընկած ինչ-որ փայտի կտորով: Նա հարցնում է փոքրիկին․

-Ինչո՞վ ես զբաղված:

Իսկ փոքրիկը պատասխանում է․

-Ես փոքրիկ ափսե եմ պատրաստում քո ու մայրիկի համար, որից դուք կուտեք, երբ ես մեծանամ:

Փոքրիկը ժպտում է և շարունակում իր աշխատանքը: Այդ խոսքերն այնպես են ապշեցնում ծնողներին, որ նրանք կորցնում են խոսե-
լու ունակությունը:Հետո արցունքներ են հայտնվում նրանց դեմքին: Եվ չնայած ոչ մի խոսք այդպես էլ չի ասվում, բայց երկուսն էլ գի-
տեին, թե ինչ է հարկավոր անել: Այդ երեկո ամուսինը մոտենում է պապիկին, վերցնում նրա ձեռքից, և նրբորեն ուղեկցում նրան ըն-
տա-նեկան սեղանի մոտ:

Մնացած օրերը նա արդեն ուտում էր ընտանիքի հետ՝ մեկ սեղանի շուրջ:Եվ չգիտես թե ինչու՝ ոչ ամուսինը,և ոչ էլ կինը չէին անհան-
գստանում, երբ ցած էր ընկնում պատառաքաղը, թափվում էր կաթը կամ կեղտոտվում էր սփռոցը

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика