Երեկոյան աշխատանքից տուն եմ վերադառնում՝ հոգնած, տանջված, բարկացած, քանի որ մեզ մոտ հարկային ստուգումներ էին: Այդ օրը ամուսնուս հանգստյան օրն էր: Նա գոհունակությամբ ու երգելով խոհանոցում ինչ-որ համեղ բան էր պատրաստում:
Շուտով 11 տարեկան աղջիկս էլ պետք է պարի պարապմունքից վերադառնար և պետք է ճաշեինք: Ես փոխեցի հագուստս, մի քանի րոպե նստեցի, հանգստացա: Գնացի խոհանոց, որպեսզի օգնեմ ամուսնուս սեղան գցեմ: Նա իրենից շատ գոհ էր: Ես դասավորեցի ափսեները, պատառաքաղներն ու դանակները և թեյի բաժակները: Եվ, նկատեցի՝ իմ սիրած բաժակի վրա – շրթներկի հետք… ոչ իմ շրթներկի…

Ես այդ գույնի շրթներկից երբեք չեմ օգտվել: Ահա , թե ինչու էր ամուսինս այդքան գոհ ինքն իրենից: Մինչև, որ ես աշխատանքի եմ, իսկ աղջիկս՝ դպրոցում – նա այստեղ ուրիշ կնոջ թեյ է հյուրասիրում և այն էլ՝ իմ բաժակով: Եվ երևի, թե ուրախացրել է նրան ոչ միայն թեյով:
Կարճ ասած, իմ բարկությունը տեղիք տվեց և ես վիճեցի: Իսկ ամուսինս զարմացած նայում էր ինձ և ոչինչ չէր կարողանում ասել: Իհարկե, ի՞նչ պետք է ասեր – ապացույցն առկա էր: Վեճի ամենաթեժ պահին գալիս է աղջիկս: Հասկանում է վեճի պատճառը և ասում.

-Մայրիկ, Դու միայն չբարկանաս ինձ վրա, այդ ես եմ քո բաժակով խմել: Այն գումարը, որ ինձ տվել էիք, որ բուլկի գնեմ, ես շրթներկ եմ գնել: Ցանկանում էի իմանալ, թե ի՞նչ են զգում կանայք: Շուրթերս ներկեցի և ինչպես դու՝ թեյ խմեցի:
Նա գնաց իր սենյակ և բերեց այդ շրթներկը: Ամուսինս սկսեց հիստերիկ ձևով ծիծաղել, իսկ ես սկսեցի լացել ուրախությունից, որ աղջիկս այդքան մեծացել է և , որ ամուսինս ինձ չի դավաճանում: Ստուգումներն էլ նույնպես ավարտվում էին …
