Մինչ ամուսնությունը «ոսկե սարեր»․․․Ամուսնությունից հետո ամուսինս ասաց, որ իր համար ծառայի պես մեկն եմ, այլ ոչ թե կին

Մինչ ամուսնությունը «ոսկե սարեր»․․․Ամուսնությունից հետո ամուսինս ասաց, որ իր համար ծառայի պես մեկն եմ, այլ ոչ թե կին։ Ա-
մուսնացել ենք սիրելով, համենայն դեպս այդպես էի կարծում: Այդ ժամանակ արդեն հինգ տարի միասին էինք ապրում, որդիս երեք
տարեկան էր: Եթե անկեղծ՝ ամուսինս երբեք առանձնապես ուշադիր չի եղել իմ նկատմամբ:

Ինձ չի փայփալել, ծաղիկներ չի նվիրել, դե՛, դա վերագրում էի նրա «խիստ» բնավորությանը:Որպես կին և տնային տնտեսուհի՝ ես
կանոնավոր կերպով կատարում էի իմ դերը՝ արդուկում, լվանում, ամբողջ ընտանիքի համար ճաշ պատրաստում: Իհա՛րկե, ես հոգ-
նում էի, բայց ինչ անեի, կարծում էի, որ բոլորն էլ այդպես են ապրում, ումից եմ ես առավել:Ի զարմանս ինձ, ես սկսեցի նկատել, որ
ամուսինս կասկածելիորեն մեծ ուշադրություն էր դարձնում ամառանոցի մեր հարևանի կնոջը:

Նրանք նույնպես երիտասարդ են, նրա կինը միշտ մանիկյուրով է, տարբեր սանրվածքներով, միշտ նորաձև է հագնվում, ոչ թե ինձ
նման: Ես անընդհատ կենցաղային գործերով էի զբաղված, որ անգամ թեյ խմելու ժամանակ չէի ունենում, այնքան հոգնած էի:Ե՛վ
աշխատանքի էի գնում, և՛ տանն ամեն ինչ անում, ինչպես «աշխատող ձի»: Իսկ նա իրենով էր զբաղված, ավելորդ անգամ երբեք
պարտեզ չի մտնում, ուտելու ոչինչ չի պատրաստում, բայց փոխարենը միշտ «տոնական է»:

Ես նկատեցի, որ ամուսինս, երբ նրանց հետ որևէ բան է պատահում կամ ինչ-որ խնդրանք, անմիջապես թռչում է նրան փրկելու. և՛
պոմպով ջուր է լցնում, և վառարանը վառում: Նա սկսեց ավելի շատ ժամանակ անցկացնել նրանց ամառանոցում, քան մեր սեփա-
կանում տանը:Մի անգամ ես նրան ասացի այն ամենը, ինչ ես մտածում էի, երբ, փոխարենն ինձ օգներ և կարտոֆիլը փխրեցներ, նա
գնաց «փրկելու» հարևանի մանիկյուրը:

Ասացի, ինչ մտածում էի: Եվ նա պատասխանեց իմ դիտողությանը. «Իսկ ի՞նչ էիր ուզում: Որ քեզ ծաղիկնե՞ր նվիրեմ իմ ամբողջ կյա
նքի ընթացքում: Դու կին և մայր ես: Ուրեմն լվա՛, ճա՛շ պատրաստիր, իմացի՛ր տեղդ: Ինձ տանտիրուհի է պետք, ոչ թե մանիկյուրով
տիկնիկ»:

Ես առարկեցի, իբր նրան ավելի հաճախ է օգնում: Ինչի համար ստացա պատասխանը. «Ինձ հանգիստ թող: Քո տեղը խոհանոցում
է: Դու չպիտի ասես, թե ում մոտ գնամ և ում մոտ՝ ոչ: Եթե որոշել ես ցուց տալ բնավորությունդ, ուրեմն գնա՛ այստեղից»:Այն, ինչ հե-
տո ես ապրեցի նրա խոսքերից, հնարավոր չէ նկարագրել… Բայց չէ՞ որ այդ ամբողջ տարիներին ես իրոք նրա համար միայն ծառա
եմ եղել, և ոչ թե սիրելի կին:

Ես հավաքեցի իմ քաջությունը և նույն օրը,վերցնելով իրերս,երեխայի հետ հեռացա նրանից:Հիմա ես ուրիշ կյանք ունեմ, աշխատում
եմ, արդեն անցել է երեք տարի:Նա չի տեսնվում իր որդու հետ, ապրուստավճար չի տալիս, կարծես մենք նրա կյանքում չկանք: Բայց
ես հավատում եմ, որ այդպես ավելի ճիշտ էր, իմ երեխային այդպիսի «հայրիկ» պետք չէ:

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика