Մեքենաս գնել եմ բացառապես իմ աշխատած գումարով, բայց չգիտես ինչու սկեսուրս որոշել է, որ իր անձնական վարորդն եմ․․․
Համբերությունս սպառվել է։Երկար տարիներ ամեն օր ավտոբուսով ու երթուղայինով գնում էի աշխատանքի ու մտովի երազում այն
օրվա մասին, որ մի օր նստելու եմ իմ անձնական մեքենան ու վարելու եմ այն, գնալու եմ՝ ուր որ ցանկանամ՝ հանգիստ ու հարմար։
Վերջապես 3 ամիս առաջ երազանքս կատարվեց․ կարողացա գնել արտասահմանյան մեքենա՝ հասարակ, բայց իմը, իմ սեփականը։
Սկզբում ամեն ինչ լավ էր․ մեր հարազատները բոլորն անչափ ուրախ էին ինձ համար, որովհետև գիտեին, թե որքան եմ սպասել այդ օրվան։

Ու երբ մեքենան ձեռքբերելու հաջորդ օրը զանգեց սկեսուրս, ինձ մի լավ գովելուց հետո խնդրեց իրեն տանել քրոջ տուն, մեծ հաճույ-
քով համաձայնվեցի։ Ինչու՞ չօգնեմ, եթե ինձ համար դժվար չէ։Բայց 3 օր չանցած,նա նորից զանգեց, այս անգամ էլ իրեն պիտի հասց-
նեի քաղաքի մյուս ծայրը՝ քրոջ թոռան տուն։ Բարկությունս զսպելով՝ խոստացա տանել։ Մտածեցի, որ երևի վաղուց չի կարողացել
գնալ ամենուր, մի քանի անգամ օգնեմ ու հետո ինձ հանգիստ կթողնի։
Տարա-բերեցի, մի քանի օր անցավ, ասաց, որ մեծածախ առևտրի կետ կա,ուր վաղուց է ուզում գնալ, բայց չի ստացվում։ Ես ապշած
էի, չէ որ սկեսուրս մեծահասակ կին է, պիտի հասկանա, որ չի կարելի այդ աստիճանի չարաշահել մարդկանց։ Եթե մի կողմ դնենք
բենզինի ծախսը, իսկ դա քիչ գումար չէ, ես ծախսում եմ նաև իմ թանկարժեք ժամանակը, որը կարող էի անցկացնել տանը՝ երեխա-
յիս ու ամուսնուս հետ, տան գործեր անել․․․Մի քանի անգամ մերժում չստանալուց հետո՝ սկեսուրս որոշեց, որ ես իր անձնական վա-
րորդն եմ։ Բանը հասավ նրան, որ նա դժգո-հում էր, թե ինչու փոսի մեջով անցա, կամ հետևեցի նավիգատորին, այլ ոչ թե իր ասած
ճանապարհով գնացի։ Մի օր ուղղակի չդիմացա․

-Սա վերջին անգամն է, որ նստել ես մեքենաս։ Հիմա քեզ տանում եմ ձեր շենքի մոտ, իջնում ես բակում ու հեռախոսից հեռացնում ես
այս «տաքսու» համարը։
Այդ օրվանից հետո սկեսուրիս ոչ տեսել եմ, ոչ էլ խոսել հետը, երևի նեղացել է։ Բայց ավելի լավ է այսպես, քան թե չարաշահեն ինձ։
