Մեր կուրսում մի երիտասարդ տղա էր սովորում, ով միշտ լուռ էր, բայց քննությունների ժամանակ․․․Համալսարանում սովորելու տա-
րիներին մեր կուրսում մի տղա կար, ով 4 տարվա ընթացքում գրեթե երբեք ոչ մեկի չէր խոսում: Նրանից կարելի էր լսել միայն այն, որ
ինքը պատրաստ չէ և չի կարող պատասխանել:

Դասամիջոցների ընթացքում նա միշտ առանձնանում էր, բուֆետում միայնակ կանգնում էր մի անկյունում, իսկ հավաքույթներին
և էքսկուրսիաներին երբեք չէր մասնակցում:Բոլոր քննությունները նա հանձնում էր բոլորին շատ հայտնի կերպով:Ահա եկավ պետա-
կան քննությունների շրջանը: Այդ ժամանակ էլ բացահայտվեց մեր լռակյացի իրական դեմքը. նա անթերի հանձնեց քննությունը:
Հանձնաժողովի անդամների մեծամասնությունը ճանաչում էին նրան և այդ օրն ուղղակի ապշած էին: Բնականաբար, նրանք սկս-
եցին հարցնել, թե նա ինչու էր ամբողջ ընթացքում քայքայում իրենց նյրադերը, եթե այդքան լավ կարող է սովորել, և այդքան լավ է
հասկանում առարկան:Բոլոր զարմացածներին երիտասարդը պատասխանեց իր ոճով.

—Ինձ դուր չի գալիս:
—Ի՞նչը քեզ դուր չի գալիս,-հանգիստ չէին տալիս դասախոսները:
—Խոսելը: Ինձ դուր չի գալիս:
