Մեր ժամա նակը սպառվում է. քա՛յլ արա, ԱԺ մեծամաս նություն. Վարդ Սիմոնյան

Լրագրող Վարդ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեր ժամանակը սպառվում է. քա՛յլ արա, ԱԺ մեծա-մասնություն։ Քո հայտարարությունը խնդրո առարկայի մասին չէ։ Խնդրո առարկան մեկն է՝ ՀՀ-ն էդ սև թղթով ձեռք է բերում սահմանային այնպիսի խոցելիություն, որի անվտանգությունն էլ երբեք չի կարող ապահովել սեփական ուժերով։

Դա, ըստ էության, Հայաստանի անկախության կորուստը գուժող փաստաթուղթ է։ Ոչ մեկը ձեզ չի ասում՝ շա-րունակել պատերազմը, խոսքը գնում է Մինսկի խմբի ձևաչափ վերադառնալու և բուն Արցախի տարածքային ամբողջականությունը պնդելու մասին։ Վարձե՛ք աշխարհի լավագույն միջազգային իրավունքի մասնագետներին և գործեք արագ։ Հավատացեք, կան լուծումներ, կա՜ն:

Անգամ սովորական վարչական գործերով, երբ մարդն ուժի սպառնալիքի տակ որևէ թուղթ է ստորագրել, դրա-նից կարող է հեշտությամբ հրաժարվել։ Իսկ այս դեպքում խոսքը գնում է ահաբեկիչներով ու վարձկաններով, երրորդ պետության զինուժով Շուշիի ու Ստեփանակերտի խաղաղ քաղաքացիներին ահաբեկելու և շանտաժի տակ պահելու մասին, խոսքը գնում է այդ կյանքերը փրկելու մասին։ ՀՀ ղեկավարն այս սպառնալիքի տակ է ստորագրել այդ խայտառակ թուղթը։ Գործեք, ի սեր Աստծո …»

Աղբյուր

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика