Մեկընդմիշտ մոռացեք կախված այտերի մասին․ Դեմքի փգման գերհզոր միջոց

Ժամանակի ընթացքում մաշկը կորցնում է ամրությունն ու առաձգականությունը, որպես հետևանք՝ դիմագծերի հստակությունը վերանում է:Կարող են առաջանալ պարկեր աչքերի տակ, կրկնակզակ կամ այտերը կախվեն: Ուստի դեմքի մաշկի խնամքը պետք չէ հետաձգել:

Կախված այտեր

Մաշկի ծերացման գոծընթացները կանխել, նաև դադարեցնել կօգնեն լիֆթինգ-ազդեցությամբ գործուն դիմակ-ները: Այդ նպատակով առավել օգտակար բաղադրիչներ են բուժական ցեխը և կոսմետիկ կավը:Ցանկացած ձը-գող միջոց քսելու դեպքում պետք է պառկել, որպեսզի մաշկը ներքև չձգվի: Այդպիսի պրոցեդուրաների ընթաց-քում չի կարելի խոսել. միմիկական կնճիռների առաջացման պատճառով դիմակը հարթ չի մնա դեմքի վրա:

Բուժական ցեխով դիմակ

Բաղադրիչները՝

1․ Չոր բուժական ցեխ
2․ Ջուր

Պատրաստումը՝

1. Փոքր տարայի մեջ մի քիչ կոսմետիկ ցեխ և տաք ջուր խառնիր:

2. Խառնուրդը մածուցիկ վիճակի բեր և քսիր դեմքիդ խոնավ մաշկին:Դիմակը թող 30 րոպե: Լվա տաք ջրով կամ երիցուկի թուրմով:

Բուժական ցեխը ձգող և հանգստացնող հատկություններ ունի:Այդ միջոցը լավացնում է արյան շրջանառութ-յունը, նյութափոխանակությունը մաշկում:

Սպիտակ կավով և մեղրով դիմակ

Բաղադրիչները՝

1․ 1 թ. գ. մեղր
2․ 1 թ. գ. սպիտակ կավ
3․ 1/2 թ. գ. կիտրոնի հյութ

Պատրաստումը՝

1. Խառնիր բոլոր բաղադրիչները:

2. Դիմակը բարակ շերտով քսիր դեմքիդ մաշկի Թող միջոցը 30 րոպե, հետո լվա տաք ջրով և մաշկը սրբիր մի կտոր կիտրոնով:

Եղեք առողջ և գեղեցիկ

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика