Մեծահարուստ ամուսինը կնոջ մոտ գլուխ էր գովում՝ ասելով, որ առանց իրեն վերջինս ոչ մի բանի չէր հասնի․․․ Կնոջ պատասխանը
ուղղակի ցնցող էր։Թոմաս անունով տղամարդը խոշոր ընկերության տնօրեն էր։ Մի օր ինքն ու կինը մի նահանգից դեպի մյուս նա-
հանգ էին ուղևորվում, երբ նկատեցին, որ բենզինը գրեթե վերջացել է։

Ամուսինները կանգ առան մոտակա բենզալցակայանի մոտ ու խնդրեցին և բենզին լցնել, և ստուգել մեքենայի յուղը։ Թոմասը որոշեց
մի փոքր քայլել, քանի որ դեռ երկար ճանապարհ կար անցնելու։Երբ նա հետ եկավ մեքենայի մոտ, տեսավ, որ կինը ուրախ-ուրախ
զրուցում է բենզալցակայանի աշխատակցի հետ։

Տեսնելով Թոմասին՝ նրանք ավարտեցին խոսակցությունը, միմյանց հրաժեշտ տվեցին։Ամուսինը՝ չկարողանալով զսպել հետաքրքր-
ասիրությունը, մեքենան նստելուն պես հարցրեց կնոջը, թե որտեղից է ճանաչում հասարակ աշխատաողին։ Վերջինս խոստովանեց,
որ իրենք նույն դոպրոցում են սովորել, իսկ ավարտելուց հետո էլ 1 տարի հանդիպել են։

-Սիրելիս, բախտդ բերել է, որ ինձ ես հանդիպել․․․ -հպարտ-հպարտ ասաց ամուսինը, — նրա հետ ամուսնացած լինեիր, հիմա բեն-
զալցակայանի սովորական աշխատողի կին կլինեիր, այլ ոչ թե հսկայական ընկերության տնօրենի։
-Սիրելիս, -պատասխանեց կինը, —եթե ես նրա հետ ամուսնանայի, ընկերության տնօրերն ինքը կլիներ, իկս դու կդառնայիր բենզա-
լցակայանի աշխատող։
