Մարտի 25-ի աստղագուշակ․ Կարիճներ՝ աշխատեք չխառնել գործնական և անձնական հարաբերությունները․․․
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Զգույշ եղեք: Սա ամենահասարակ օրը չէ: Այն կարող է անակնկալներ բերել, այդ թվում՝ այնպիսիք, որոնք կազդեն ձեր ծրագրերի վրա, կստիպեն ինչ-որ գործեր հետաձգել: Որոշումների հարցում լավ է չշտապեք, հատկապես եթե դրանք վերաբերում են գումա-րին կամ արժեքավոր ունեցվածքին:Օրվա երկրորդ կեսը աշխատանքի մեջ հաջողության հասնելու, բարդ գործերից գլուխ հանե-լու հնարավորություն կտա: Այդ հատվածում հավանական են հաճելի ծանոթություններ: Շատ Խոյերի ինտուիցիան կհուշի, թե ում կարելի է վստահել, իսկ ումից արժե հեռու մնալ: Հաճախ մի քանի րոպեն էլ բավարար կլինի, որպեսզի առաջին տպավորութ-յուն կազմեք մի մարդու մասին, որին առաջին անգամ եք տեսնում:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա սկիզբը կառանձնանա լարված հուզական դաշտով: Դուք դատարկ բաների պատճառով կհուզվեք, այնպիսի իրավիճակնե-րում կհայտնվեք, երբ զգացմունքներից գլուխ հանելն ու կշռադատված որոշումներ ընդունելը բարդ կլինի: Շատ Ցուլերի նման պահերին կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Հաճախ կաջակցեն մտերիմները, որոնց շնորհիվ ձեզ ավելի ինքնավստահ կը-զգաք:Օրվա երկրորդ կեսը հանգիստ և արդյունավետ կանցնի: Այն թույլ կտա ավարտել ավելի վաղ սկսած գործերը: Դուք համառ կլինեք, կհասնեք ձեր ուզածին, նույնիսկ եթե պայմանները ամենաբարենպաստ ձևով չդասավորվեն:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հագեցած օր է: Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք համառ կլինեք,չեք հրաժարվի ձեր մտածածից: Ձեր ջանքերը զուր չեն անցնի, դուք նույնիսկ ավելի լավ արդյունքների կհասնեք, քան սպասում էիք, եթե հնարամիտ լինեք: Չեն բացառվում փոփո-խություններն անձնական հարաբերություններում: Կարող եք գլուխ հանել անցյալի ոչ միանշանակ իրավիճակներից, վերջ տալ անհասկացողությանը:Օրվա երկրորդ կեսը ընտանեկան գործերից գլուխ հանելու հնարավորություն կտա: Այստեղ արժե նախա-ձեռնող լինել. մտերիմներն անպայման կաջակցեն ձեզ: Այդ ժամանակահատվածը հարմար է բոլորի համար կարևոր բաների մա-սին անկեղծ զրուցելու համար:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հրաշալի, հանգիստ և արդյունավետ օր է: Դուք լավ կիմանաք, թե ինչի եք ուզում հասնել և ժամանակը զուր չեք վատնի: Հաճախ կօգնի ավելի վաղ ստացած փորձը, որի շնորհիվ կգտնեք նպատակին տանող ճամփան: Հնարավորություն կունենաք վերադառ-նալ այն գործերին, որոնցից գլուխ հանել չէր ստացվում. հիմա դուք սկսածն ավարտին կհասցնեք:Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ նշանակալի: Օրը հարմար է գնումների համար: Դուք իսկապես պիտանի իրեր կգնեք, կգտնեք այն,ինչ կու-րախացնի և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Որոշ Խեցգետինների անակնկալ նվերներ են սպասվում:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Մի շտապեք ո՛չ եզրակացությունների, ո՛չ որոշումների և ոչ էլ արարքների հարցում: Իրավիճակն այնքան հասարակ ու միանշա-նակ չէ, որքան թվում է: Ձեզ համար բարդ կլինի ստեղծված իրավիճակը և իրադարձությունների զարգացման մեջ ձեր դերը ճիշտ գնահատելը: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք: Շուտով կկարողանաք տեղեկատվություն ստանալ, որը ձեզ ճիշտ մտքեր կտա:Կապերին ընտրողաբար մոտեցեք, քանի որ այսօր դեպի ձեզ կձգտեն մարդիկ, որոնց հետ լավ է զգոն լինեք: Չարժե վստա-հել նրանց, որոնք չափազանց համառորեն փորձում են շահել ձեր համակրանքը: Վտանգի մի ենթարկեք գումարը, մի կապվեք ֆինանսական պարտավորություններով:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Աշխատեք մանրուքներին մեծ նշանակություն չտալ: Կարևոր կլինի հանգստություն պահպանելը, քանի որ միայն այդպես դուք կարող եք գլուխ հանել դժվարություններից ու հաղթահարել խոչընդոտները: Շրջապատողների հետ հարաբերությունները կփը-չանան, ավելի լարված կդառնան: Կարևոր կլինի բաց կոնֆլիկտից խուսափելը, այնպես որ՝ աշխատեք հարթել սուր անկյունները: Արժե զգոն լինել նոր ծանոթների հետ: Երբեմն դուք համակրանքով կլցվեք մարդկանց հանդեպ, որոնք դրան արժանի չեն: Ցան-կալի չէ պարտքով գումար տալը կամ գործարքներ կնքելը, եթե թեկուզ մի փոքր կասկած ունեք դրանց հուսալի լինելու վերաբեր-յալ:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Առավոտը թեթև չի լինի, իրենց մասին կհիշեցնեն հին խնդիրներն ու չլուծված առաջադրանքները, բացի այդ, խառնաշփոթն էլ շատ կլինի: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, օրվա կեսն էլ բոլոր տեսանկյուններից հաջող կանցնի: Աշխատեք այդ շրջանը առավելագույնս արդյունավետ օգտագործել, զբաղվեք կարևոր գործերով, բանակցութ-յուններ վարեք, լուծեք ֆինանսական հարցերը:Երեկոն հարմար է հանգստանալու և ուժերը վերականգնելու համար: Մտածեք, թե ինչով կարող եք ձեզ ուրախացնել: Հաճելի մանրուքները հաճախ երկար կհիշվեն:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հեշտ օր չէ: Պետք է վերահսկեք ձեզ, պահպանեք ինքնատիրապետումն ու պրովոկացիաներին չտրվեք: Եթե վստահ չեք ձեր ու-ժերին, աջակցության հարցով կարող եք դիմել միայն նրանց, որոնց վաղուց և անսահման վստահում եք: Մյուս մարդիկ կարող են իրենք էլ չուզենալով ձեզ համար խնդիրներ ստեղծել:Ֆինանսական գործերում կարևոր կլինի զգույշ լինելը: Եթե ինչ-որ մեկին պարտքով գումար եք տալիս, պատրաստ եղեք, որ այն ժամանակին չեն վերադարձնելու: Աշխատեք չխառնել գործնական և անձ-նական հարաբերությունները: Նման մոտեցումը թույլ կտա խուսափել տհաճ պահերից և՛ հիմա, և՛ ապագայում:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրը հեշտ չի դասավորվի: Հնարավոր են փոքրիկ տհաճություններ, ցավալի պատահարներ, որոնց պատճառով ստիպված եք լի-նելու փոխել ծրագրերը, հետաձգել գործերն ու հանդիպումները: Շրջապատողների հետ լավ հարաբերություններ պահպանելու, կոնֆլիկտներից խուսափելու համար ստիպված եք լինելու մեծ ջանքեր գործադրել: Հաճախ օգնության կհասնի հումորի զգա-ցումը: Դուք բոլորին կկարողանաք ուրախացնել:Չարժե կենցաղային խնդիրները սրտին շատ մոտ ընդունել. դրանք ավելի արագ կլուծվեն, քան մտածում եք: Գնումների հարցում լավ է չշտապեք. այսօր դուք մեծ գումար կծախսեք հիմար բաների վրա:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Բարենպաստ օր է ստեղծագործ մոտեցում, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերի համար: Եթե ստիպված լինեք զբաղվել միայն միապաղաղ խնդիրներով, արագ կհոգնեք ու կսկսեք ձանձրանալ, իսկ երբեմն էլ դատարկ բաների պատճա-ռով կբարկանաք: Աշխատեք ձեր կյանքում նոր բան մտցնել. դա ձեզ կառույգացնի:Հնարավոր են հաճելի ծանոթություններ, հան-դիպումներ մարդկանց հետ, որոնք ձեզ համար լավ բաներ կանեն: Դուք ինքներդ էլ կփորձեք օգնել շրջապատողներին, երբ նման հնարավորություն լինի: Կկարողանաք ամրապնդել ընտանեկան հարաբերությունները, վերջ տալ հարազատների հետ կոնֆլիկտներին:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրն առանց դժվարությունների չի անցնի: Երբեմն դրանք կառաջանան այնտեղ, որտեղ ոչինչ չէր հուշում հնարավոր խնդիրների ու տհաճությունների մասին:Հուզվելու կարիք չկա. ամեն ինչ արագ կհարթվի, եթե հետևողական լինեք ձեր գործողություններում և արտահայտություններում: Նոր գաղափարներ կհայտնվեն, ոգեշնչվածությունը կայցելի ձեզ:Կարող եք ստանձնել ամենաբարդ ու հոգնեցնող գործերը, միայն թե դրանք ձեր սրտով լինեն: Ոչ մի դժվարություն չի վախեցնի ձեզ, ոչ մի խոչընդոտ չի խանգարի ի-րագործել մտածածը: Հաջողության հանդեպ ձեր վստահությունը աննկատ չի մնա և շատ դուր կգա շրջապատողներին:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Բարենպաստ օր է պատասխանատու աշխատանքի, կարևոր հարցերը լուծելու համար: Լուրջ գործերը հոգնեցնող ու ձանձրալի չեն թվա, ձեզ կհաջողվի կենտրոնանալ և մի կողմ վանել ավելորդ ամեն ինչ: Հաճույքով կօգնեն հին ծանոթները, որոնց շնորհիվ ձեր տրամադրությունը կլավանա:Հնարավորություն կունենաք բարելավել ձեր ֆինանսական վիճակը, նշանի որոշ ներկայացու-ցիչներ էլ եկամուտների նոր աղբյուր կգտնեն: Սակայն պետք է նկատի ունենաք, որ գումարը հենց այնպես չի տրվելու: Ամենայն հավանականությամբ հոգսերն էլ կշատանան: Հնարավոր է՝ ստիպված լինեք վերամշակել ծրագրերը, հետաձգել զվարճանքները օգտակար գործերի համար:
