Մարդ էլ իրա սեփական կնգան քշերվա հազարին վեշերը տա ձեռը ու դուրս հանի․․․մենակ իմանաք ինչի համար, շոկի մեջ ընկնեք։ Ցանկացած վիճաբանության ժամանակ մարդս ինձ անընդհատ դուրս է հանում տնից։

Երեկ նրա հետ վիճեցինք, քանի որ շփվում է ալկաշների հետ։ Ասում է՝ ուսերին գլուխ ունի , բայց բոլորս էլ գիտենք՝ ասա ով է ընկե րդ ասեմ ով ես դու։

Ես փորձեցի հարթել կոնֆլիկտը` բացատրելով, որ անհանգստանում եմ նրա առողջությամբ։Միևնույն ժամանակ, նա ինձանից երե խա է ուզում ։

Ես ուղղակի ցնցված եմ այս իրավիճակից, և ես ընդհանրապես չեմ հասկանում, թե ինչ անել, տոնց էդ կռվի ժամանակ թևիցս բռնեց ու դուրս շպրտեց տնից։
Այս անգամ որոշեցի, որ էլ հետ չեմ գա ու գնացի մերոնց տուն։ Կեսգիշերին, երբ հասա մեր տուն, հերս մերս ինձ տեսան ու քիչ էր մնում ինֆարկտ ստանային։ Իրենք էլ իմ հետ համակարծիք են ու ասեցին, որ էլ հետ չեմ գնա։

Հաջորդ օրը առավոտյան ամուսինս ինչպես միշտ եկավ մեր տուն ու սկսեց ինձ համողել, որ վերադառնամ։ Հիմա մնացել եմ 2 քարի արանքում՝ ամուսինս ուզում ա որ վերադառնամ, ծնողներս՝ ասում են, եթե գնացիր մեր մասին կմոռանաս․․․Չգիտեմ ինչ անեմ
