Վիտամին Е-ն պատկանում է վերարտադրողական համակարգի վիտամնների շարքին: Երբ օրգանիզմը չի զգում վիտամին Е-ի պակաս կինն իրեն առողջ առույգ ու գեղեցիկ է զգում: Վիտամին Е-ն հարթեցնում է կնճիռները, սնում այն : Վիտամին Е –ի կանոնավոր օգտագործումը ծերացման գործընթացը հետաձգում է 5-10 տարով: Տոկոֆերոլը, որ վիտամին Е- ի հիմնական ակտիվ բաղադրիչն է, օրգանիմից դուրս է բերում տոքսինները և կանխում է քաղցկեղածին նյութերի առաջացումը:
Վիտամին Е մեծ քանակությամբ պարունակում են սոյայի, արևածաղկի յուղը, նուշը. գետնանուշը, մարգարինը, ընկույզը, կոկոսի, եգիտացորենի և ձիթապտղի յուղը, հնդկաձավարը, ծիրանի չիրը, չիչխանը, լոբին, մասուրը և շատ այլ մթերքներ:

Վիտամին Е-ի անբավարարությունը ազում է մաշկի և մազերի որակի վրա: Կինը սկսում է ծերանալ բոլորի աչքի առջև:
Վիտամին Е-ի անբավարարության հատկանշներ են՝ չոր մազե, չոր ու կնճռոտ մաշկը, առատ քրտնատադրությունը, դեպրեսիան, ապատիան: Վիտամին Е կարելի է ստանալ ինչպես սնունդի օգնությամբ, այնպես էլ պատրաստուկի օգնությամբ: Օրական առավելագույն չափաբաժինը չպետք է գերազանցի 15 մգ: Հիշեցում Վիտամին Е-ն չի կարելի ընդունել վիտամին D-ի, ինչպես նաև հակաբիոտիկների հետ միասին: խորհուրդ չի տրվում վիտամինն ընդունել սուրճով, կաթով, հյութով: Վիտամին Е կարելի է համատեղ օգտագործել А և с վիտամինների հետ:
