Մանկապարտեզի դայակը չարչարվում է, որ հագցնի երեխայի կոշիկը․ Հանկարծ փոքրիկը այնպիսի մի բան է ասում, որ կինը քիչ է մնում ուշաթափվի․․․

Մանկապարտեզի դայակը չարչարվում է, որ հագցնի երեխայի կոշիկը․ Հանկարծ փոքրիկը այնպիսի մի բան է ասում, որ կինը քիչ է
մնում ուշաթափվի․․․Մանկապարետզում դայակն օգնում էր երեխաներից մեկին՝ հագնել կոշիկները: Երեխան օգնություն խնդրեց, և
դայակը հասկացավ, թե ինչու: Չնայած բոլոր ջանքերին՝ կինը չէր կարողանում հագցնել կիսաճտքավոր կոշիկը:

Երբ վերջապես գործն իրականացվեց, երկուսն էլ շնչակտուր եղան, հանկարծ փոքրիկ տղան ասաց.

—Դուք սխալ եք հագցրել կոշիկս, սա մյուս ոտքինս էր:

Դայակը նայեց կոշիկներին, և այո, նա իրավացի էր: Կոշիկը հանելը ավելի հեշտ էր, քան հագցնելը: Կինը պահպանեց հանգստութ-
յունը, և գրեթե նույն դժվարությամբ հագցրեց կոշիկը աջ ոտքին:Հետո երեխան ասաց.

—Գիտեք, սրանք իմ կոշիկները չեն:

Դայակը մի կերպ փակեց բերանը, որ չբարկանա, և հանգիստ ձայնով ասաց.

—Ինչու՞ ինձ ավելի շուտ չէիր ասե՞լ:

Դայակը կրկին չարչարվելով հանեց կոշիկները, երբ տղան ասաց.

—Սրանք իմ ավագ եղբոր կոշիկներն են: Մայրիկս է ստիպել, որ հագնեմ:

Դայակը չգիտեր՝ լացել թե ծիծաղել: Վերջապես հագցրեց կոշիկները և ասաց.

-Լավ, իսկ որտե՞ղ են ձեռնոցներդ:

Երեխան ասաց.

—Ես դրանք իմ կոշիկների մեջ եմ դրել…

Понравилась статья? Поделиться с друзьями:
Яндекс.Метрика