Մանկահասակ տղան մորը հարցրեց Աստծո մասին․ Պատասխան չստանալով՝ մատեցավ պապիկին․․․Պապիկի խոսքերը նրան ուղ-
ղակի շոկի ենթարկեցին։Փոքր տղան մի օր մոտեցավ ավագ քրոջն ու հարցրեց․
-Սյուզի, գուցե դու երբևէ տեսե՞լ ես Աստծուն։

Քույրը կրճատ պատասխանեց․
-Չէ, իհարկե, ինչ հիմարություն ես ասում, Աստված երկնքում է, ու Նրան ոչ ոք չի տեսնում։
Անցավ որոշ ժամանակ, բայց այդ հարցը երեխային հանգիստ չէր տալիս։ Հետո նա հարցրեց մորը․
-Մայրիկ, գուցե դու ես տեսել Աստծուն։

-Չէ, տղաս․․․ Այնքան էլ չէ․․․ Աստված ապրում է մեր սրտերում, բայց երբեք Նրան չենք տեսնի։
Որոշ չափով բավարարված, սակայն դեռ զարմացող տղան գնաց պապիկի մոտ։ Վերջինս լավ չէր տեսնում, կանգնած էր պատշգամ-
բում ու անշտապ հիանում էր մայրամուտով։Տեսնելով,որ պապիկի աչքերում մի մեծ աշխարհ կարծես բացված լինի, երեխան դիմում
է նրան․
-Պապիկ, կարող է արդյո՞ք ինչ-որ մեկը երբևէ տեսնել Աստծուն։

Պապիկն առանց գլուխը թեքելու մի քանի վայրկյան լռելուց հետո պատասխանեց․
-Տղաս, ինձ թվում է, ես բացի Աստծուց ուրիշ ոչինչ ու ոչ մեկին չեմ էլ տեսնում․․․
